ՀՀ-ն նպատակահարմար չի դիտարկում Չմիավորման շարժման գագաթաժողովին իր մասնակցությունը. որքանո՞վ է նման կեցվածքն օբյեկտիվ և արդարացված
Հոկտեմբերի 25-26-ը Բաքվում կանցկացվի Չմիավորման շարժման գագաթաժողովը: Հայաստանը, ով կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ, այս անգամ հրաժարվել է մասնակցել գագաթաժողովի աշխատանքներին՝ նշելով, որ մասնակցությունը նպատակահարման չի դիտարկում: Անշուշտ, Հայաստանի մասնակցությունը կարող էր ոչ նպատակահարմար համարվել, եթե, օրինակ, Բաքվում կայանալիք գագաթաժողովին չմասնակցեին նաև դիտորդի կարգավիճակ ունեցող մյուս 16 պետությունները, կամ հատուկ վերաբերմունք ցույց տալու նպատակով մի շարք պետություններ հրաժարվեին Բաքու մեկնելուց, կամ անվտանգության երաշխիքների պահանջով հայկական կողմի դիմումին ադրբեջանական կողմը բավարարող պատասխան տված չլիներ: Բայց այսօր չունենք նման իրավիճակ, և, ըստ էության, հայկական կողմը ոչ նպատակահարմար է դիտարկում Չմիավորման շարժման գագաթաժողովին իր մասնակցությունը զուտ այն պատճառով, որ միջոցառումը տեղի է ունենում Ադրբեջանում:
Այս պարագայում մի շատ տրամաբանական հարց է առաջանում. իսկ որքանո՞վ է նման կեցվածքը օբյեկտիվ և արդարացված: Ի վերջո, Հայաստանն այս կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ է ձեռք բերել առաջին հերթին այն նպատակով, որ կարողանա իր շահերն ու մոտեցումները պաշտպանել մի կազմակերպությունում, որի անդամ չի հանդիսանում: Եվ նման փորձ մենք ունեցել ենք: Դրանցից մեկը, օրինակ, դեռ 2012-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթն էր Չմիավորման շարժման՝ Եգիպտոսում կայացած գագաթաժողովի ընթացքում: Նալբանդյանի ելույթը պատասխան էր ադրբեջանական կողմի հայտարարություններին և հնարավորություն էր ևս մեկ անգամ ներկայացնելու հայկական կողմի դիրքորոշումը արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում: Այսօր մենք ևս ունենք նման հնարավորություն, բայց «նպատակահարմար չենք դիտարկում» դրանից օգտվելը: Սա, իհարկե, մտահոգիչ է: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ ադրբեջանական կողմը հմտորեն օգտագործեց վերջին երկու միջոցառումները՝ Վալդայի բանավեճի ակումբը և Թյուրքալեզու պետությունների գագաթաժողովը, ներկայացնելու սեփական մոտեցումները, անելու «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան» ոճի հայտարարություններ, հավակնություններ հայտնելու արդեն ՀՀ տարածքների նկատմամբ և այս ամենին հայկական կողմը պատասխանելու հնարավորություն պարզապես չուներ. մենք հրավիրված չէինք Վալդայի բանավեճի ակումբի քննարկումներին և, իհարկե, ներկայացված չենք Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում: Կօգտագործի՞ պաշտոնական Բաքուն Չմիավորման շարժման գագաթաժողովը հերթական անգամ իր դիրքորոշումը թելադրելու համար՝ անշուշտ: Եվ մենք, որ ունենք հնարավորություն ներկա լինելու և արժանի պատասխան տալու, պարզապես հրաժարվում ենք գագաթաժողովին մասնակցելուց, որովհետև «նպատակահարմար չենք դիտարկում»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ