ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը լրացուցիչ 300 զինվորական է ուղարկել Սիրիա

MSN.com

Ռուսաստանը լրացուցիչ մոտավորապես 300 զինվորական ոստիկանների է Չեչնիայից ուղարկել Սիրիա՝ հատուկ առաջադրանքներ կատարելու: Գործողություններն իրականացվելու են սիրիա-թուրքական սահմանի 30-կիլոմետրանոց գոտում: Այդ մասին ասված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«ՌԴ զինված ուժերի ռազմական ոստիկանության՝ Չեչնիայում տեղակայված ստորաբաժանման մոտավորապես 300 զինծառայողներ ժամանել են Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ կատարելու հատուկ առաջադրանքներ», - նշվում է մամուլի տեղեկագրում:

Զինվորականներն առաջադրանքների կատարմանը ձեռնամուխ կլինեն մոտ ժամանակներս: Ինչպես նշում են գերատեսչությունում, նրանք ապահովելու են բնակչության անվտանգությունը, կարգուկանոն են պաշտպանելու և պարեկելու են հանձնարարված շրջանները:

ՌԴ-ի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ էրդողանը հոկտեմբերի 22-ին Սոչիում կայացած վեցժամյա բանակցությունների արդյունքներով ստորագրել են տասը կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր: Դրանում, մասնավորապես, ասված է, որ հոկտեմբերի 23-ին ժամը 12:00-ից սիրիա-թուրքական սահմանի սիրիական կողմում, «Խաղաղության ակունք» թուրքական գործողության գոտու սահմաններից դուրս, մտցվում են ռուսական ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումներ: Դրանք օժանդակելու են քրդական զինված ջոկատները սիրիա-թուրքական սահմանից 30 կիլոմետր հետքաշելուն, ինչը պետք է ավարտվի 150 ժամվա ընթացքում: Դրանից հետո կսկսվի սահմանից 10 կիլոմետր խորությամբ ռուս-թուրքական համատեղ պարեկումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանից արևմուտք և արևելք, բացի Ղամիշլի քաղաքից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.11.2024
       
    23.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: