ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ռուս-թուրքական բանակցությունները

TASS

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ և տեղեկացրել ռուս-թուրքական բանակցությունների մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Կրեմլի մամլո ծառայությանը:

Մակրոնը դրական է գնահատել ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ընդհանուր առմամբ, Սոչիում կնքված հուշագրում ներկայացված միջոցները լավ հիմք են հանդիսանում անդրեփրատյան շրջանում իրավիճակի կայունացման համար և կնպաստեն սիրիական ճգնաժամի կարգավորմանը»,- նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Կողմերը հույս են հայտնել նաև, որ Սահմանադրական հանձնաժողովի առաջին նիստը, որը նախատեսված է անցկացնել հոկտեմբերի 30-ին Ժնևում, կառուցողական և արդյունավետ կլինի:

Պետությունների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր և պայմանավորվել են շարունակել շփումները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: