ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի հարցում ՀՀ հակասական, անորոշ քաղաքականության հետևանքներն արդեն տեսանելի են

Արցախը տարածք է, որտեղ բնակվում են մեր հայրենակիցները: Այս մասին BBC-ի Hard Talk հաղորդմանը տված հարցազրույցում նշել էր ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ամեն կերպ խուսափելով ընդգծել Արցախի՝ անկախ պետություն լինելու հանգամանքը: Սա հիշյալ հարցազրույցի միակ զավեշտալի դրվագը չէր, սակայն  այն կարևոր է նախևառաջ փորձելու համար հասկանալ ներկայիս ՀՀ իշխանությունների դիրքորոշումը Արցախ հարցում: Փորձելու հասկանալ, քանի որ հստակ մշակված, հայտարարված միասնական մոտեցում Արցախի հարցում իշխանությունները պարզապես չունեն:

Առնվազն տարօրինակ է, որ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեզը առաջնահերթ հռչակած վարչապետի կառավարության անդամը, ավելին՝ արտաքին քաղաքականության պատասխանատու նախարարը, խուսափում է խոսել Արցախի սուբյեկտայնությունից: Սա վտանգավոր դիրքորոշում է՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով: Եվ սա վկայությունն է նրա, որ հայկական կողմը, չկողմնորոշվելով՝ ի վերջո որն է այսօր մեր մարտավարությունն ու ռազմավարությունը բանակցային գործընթացում, հետևողականորեն թուլացնում է սեփական դիրքերը: Չի բացառվում, որ արտգործնախարարի կողմից Արցախի սուբյեկտայնության հարցը շրջանցելու գլխավոր պատճառներից մեկը վարչապետ Փաշինյանի՝ դեռ օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից արած հայտարարությունն էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հայտարարություն, որ կարող էր հիմք դառնալ բանակցություներում մեր մարտավարության կտրուկ փոփոխության՝ իր դրական ու բացասական կողմերով: Բայց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի՝ ռուսական «Իզվեստիա»-ին տված հարցազրույցից պարզ դարձավ, որ բանակցությունները շարունակվում են նախկինում քննարկվող փաստաթղթի շուրջ (Մադրիդյան փաստաթուղթը և դրա մշակված տարբերակները): Այս տեղեկատվությունն, ըստ էության, չհերքեց ՌԴ ԱԳ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: Ստացվում է, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» թեզը կիրառվեց միայն ներքին լսարանի համար՝ պոպուլիսատական մղումներից ելնելով: Իսկ բանակցություններում մեր դիրքերի ամրապնդման տեսանկյունից ուղղակիորեն հակառակ ազդեցությունն ունեցավ, որի հետևանքներն արդեն շոշափելի ու տեսանելի են: Արտգործնախարար Մնացականյանի հարցազրույցը դրա ամենավառ, բայց, անշուշտ, ոչ միակ օրինակներից է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    15.12.2024
       
    16.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: