ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, փոխանցում է News.am։

405 կոնգրեսականներ կողմ են քվեարկել բանաձևի ընդունմանը, դեմ են եղել 11-ը։

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի օգտին։ Սա պատմական իրադարձություն է մեր հանրության համար»,- Twitter-ի իր էջում գրել է Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևը։

Նշենք, որ բանաձևը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը և Հուս Բիլիրակիսը, ներկայացվել էր այս տարվա ապրիլին և ուղղված է 1915թ․ Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հրաժարվելու մերժմանը, ԱՄՆ կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հիշատակմանը, ցեղասպանության մասին իրազեկվածության կարևորությանը՝ հետագայում նման հանցանքների կանխման առումով։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Թեդ Քրուզը գլխավորել են Սենատում բանաձևի տարբերակը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    22°   
    20.05.2024
    21°  13° 
    21.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: