Հայկական հարցը նորից գալիս է մեծ տերությունների օրակարգ. որքանո՞վ կկարողանանք օգտվել ստեղծված հնարավորություններից

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Փաստաթուղթը Ներկայացուցիչների պալատի դիրքորոշման արտահայտումն է, այն չի պահանջում Կոնգրեսի մյուս պալատի՝ Սենատի հաստատում և/կամ նախագահի ստորագրում: Եվ այս առումով իրոք մեծ ձեռքբերում է, եթե հաշվի առնենք, որ 2000-ականների սկզբից մի քանի անգամ նման բանաձև փորձ է արվել դնել քվեարկության, բայց այն չի անցել անգամ օրակարգ մտնելու համար նախատեսված քվեարկությունը: Մյուս կողմից էլ պիտի փաստենք, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանության ճանաչումը որևէ կերպ չի նշանակում Կոնգրեսի, այսինքն՝ ԱՄՆ օրենսդիր մարմնի մակարդակով ճանաչում: Դրա համար անհրաժեշտ է նաև Սենատում նմանօրինակ փաստաթղթի ընդունումը, ինչն անհամեմատ ավելի բարդ խնդիր է լինելու: Հիշեցնենք, որ Սենատում որևէ փաստաթուղթ օրակարգ մտցնելու գործընթացում նախատեսվում է նաև վետոյի իրավունքի կիրառում սենատորների կողմից:
Հետաքրքրական է նաև, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից նախկինում երկու անգամ՝ 1975 և 1984 թվականներին ունեցել ենք Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունում: Այն ժամանակ գործընթացը կանգ է առել հենց այս փուլում՝ դառնալով զուտ Ներկայացուցիչների պալատի դիրքորոշման արտահայտում: Այսօր իրավիճակն այլ է, և առնվազն չի բացառվում, որ գործընթացը կանգ չառնի միայն այս բանաձևի ընդունման վրա:
Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը օրակարգ բերելու Միացյալ Նահանգների քաղաքականությունը կարող է մի քանի նպատակ հետապնդել: Նախ, անշուշտ, այն պատասխան է Թուրքիային՝ Սիրիայում իրականացրած գործողությունների, Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցման, C-400 ռուսական հակահրթիռային համակարգեր ձեռքբերելու փաստի հետ: Սակայն առողջ տրամաբանությունը հուշում է, որ միայն Թուրքիային «վերաբերմունք ցույց տալու» համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին նախագծի ընդունումը, որը տեղի ունեցավ Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման նույն օրը՝ նույն մարմնի կողմից, առավել քան բավարար էր: Ուստի չի բացառվում, որ այս ուղերձն ուներ նաև այլ հասցեատերեր, և Հայաստանի Հանրապետությունն այս ցուցակում բնավ վերջին տեղում չի գտնվում:
Ի՞նչ է ակնկալում ԱՄՆ-ն Հայաստանից՝ Ցեղասպանության ճանաչման դիմաց, կամ Հայաստանի արած ո՞ր քայլի դիմաց է «շնորհակալություն» հայտնում՝ ցույց կտա ժամանակը: Այսօր միայն կարող ենք փաստել, որ աշխարհաքաղաքական նոր գործընթացները և տարածաշրջանային զարգացումները նորից օրակարգ են բերել հայկական հարցն ու Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Նման իրավիճակը հղի է բազմաթիվ մարտահրավերներով, և պատմությունը դրանց վառ ապացույցն է: Բայց նույն իրավիճակը ստեղծում է նաև հնարավորություններ, որոնցից օգտվելու համար իշխանություններին ամենաքիչը մտածված ու հաշվարկված քաղաքականություն է անհրաժեշտ:
-
18:00
Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին «բացում» է Ռուսաստանի ձեռքերը. Զախարովա
-
17:58
Երկրաշարժ Խաշթառակ գյուղից 3 կմ արևմուտք
-
17:54
Աֆղանստանում թալիբները ցրել են մի շարք մարմիններ, այդ թվում՝ խորհրդարանը
-
17:23
Մոսկվայում չեն բացառում, որ Փաշինյանը, Ալիևը և Պուտինը կհանդիպեն
-
17:18
ԵԱ․ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը
-
17:12
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային առևտրային կենտրոնների ասոցիացիայի գործադիր տնօրենին
-
16:50
Ճապոնիայի իշխանությունները հարգում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշումը
-
16:49
ՀՀ նախագահը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ- Ժոմարտ Տոկաևին
-
16:43
Արտահանողը պետք է լինի հատուկ ուշադրության ներքո
-
16:42
Դատախազությունից պարզաբանում են՝ ինչու չեն ձերբակալել Նիկոլ Փաշինյանին
-
16:10
Amnesty International-ը՝ 44-օրյա պատերազմում ծերերի նկատմամբ ադրբեջանցիների իրականացրած հանցագործությունների մասին
-
16:05
Իրանը պատրաստ է Թուրքմենստանից սվոփով գազ փոխադրել Հայաստան. Ջավադ Օջի
-
15:57
Նիդերլանդական կողմը մեծապես արժևորում է Հայաստանի ՍԴ-ի հետ ընթացիկ արդյունավետ գործընկերությունը
-
15:45
Լիբիայի մայրաքաղաքում բախումներ են սկսվել նոր վարչապետի ժամանումից հետո
-
15:45
Հայաստանում բողոքի շարժումները երկրի ներքին գործն են: ՌԴ ԱԳՆ
-
15:32
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին
-
15:32
Խծաբերդում գումարտակի հրամանատարը շրջանաձև պաշտպանության անցնելու փոխարեն նահանջի հրաման է տվել. մանրամասներ քրգործից
-
15:28
Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
-
15:11
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:47
Սիրիային ՀԱՊԿ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տալու հարցի հետ կապված հայկական կողմն առարկություններ չունի. կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
11:41
Պուտին-Փաշինյան հանդիպում. ի՞նչ ուշագրավ արձանագրումներ ունենք (տեսանյութ)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 2,06 կմ/ժ