2019թ. առաջին 1000 հարկատուները. խոշորներն ավելի են խոշորանում
ՊԵԿ-ը օրեր առաջ հրապարակեց հունվար-սեպտեմբեր ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկը: Հարկատուների ցանկի և, մասնավորապես, հարկահավաքի աճի մասին ֆեյսբուքյան իր էջով կիսվեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Խոշոր հարկատուների կողմից ավելի շատ հարկերի վճարման փաստն, իհարկե, դրական է բյուջետային եկամուտների տեսանկյունից: Խոշոր հարկատուների ցանկն ու նրանց կողմից վճարված հարկերը նաև պատկերն են երկում տիրող իրական բինզես վիճակի: Ուստի, մի քանի հանգամանքի առաջարկում ենք ուշադրություն դարձնել:
Ովքե՞ր են Հայաստանում ամենախոշոր հարկ վճարողները
Տարիներ ի վեր խոշոր հարկ վճարողների ցանկում, հատկապես առաջին մի քանի տասնյակում, հիմնականում ներկրմամբ զբաղվող, ծառայություններ մատուցող, այդ թվում ֆինանսական (բանկեր) ընկերություններն են: Այդ միտումը շարունակվում է:
Եթե դիտարկենք 2019 հունվար-սեպտեմբերի ամիսների ցանկը, ապա առաջին տասնյակում տեղական արտադրության, տնտեսության իրական հատվածի հետ կապ ունեցող ընկերությունները երեքն են՝ «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-ն, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ»-ը: Մնացածը կա՛մ ներկրող ու իրացնող ընկերություններն են, կա՛մ ծառայություններ մատուցող: Առաջին հիսուն խոշոր հարկատուների թվում կրկին քիչ են ստեղծվող արժեքի հետ առնչություն ունեցողները («ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ», «ԱԼԵՔՍ ԷՆԴ ՀՈԼԴԻՆԳ», «ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ»):
Պետք է նաև նշել, որ առաջին տասնյակում է «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ»-ը՝ հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունը: Խոշոր հարկատուների առաջին մի քանի տասնյակից բացակայում են գերակա ճանաչված ՏՏ ոլորտի կազմակերպությունները:
Ինչի՞ արդյունքում են աճում հարկային վճարումները
Հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների իրականացման ծավալների աճը կարող է լինել մի քանի հանգամանքի վկայություն, այդ թվում առավելագույնը՝ տնտեսական գործունեության ընդլայնման ու ստվերային տնտեսության կրճատման: Անխոս, մեր երկրում ստվերից դուրս բերման գործընթացը նկատելի է, որի ամենավառ վկայություններից մեկը՝ փաստացի աշխատողների թվաքականի աճն է:
Տնտեսական գործունեության ընդլայնման հետ կապված. հաշվի առնելով, որ ըստ պաշտոնական տվյալների, հարկային վճարումներն ամենաշատն ավելացել են ցանկի առաջին հորիզոնականները զբաղեցրածների մոտ, այսինքն ամենախոշորների, ստացվում է, որ կա միտում, երբ խոշորներն ավելի են խոշորանում: Իսկ դա իրական տնտեսության համար դրական ազդակի մասին չի վկայում:
Այսպես, առաջին խոշոր երեք ընկերությունների վճարած հարկերը միասին կազմել են մոտ 114 մլրդ դրամ: Նախորդ տարի նույն եռյակի վճարած հարկերը մոտ 90 մլրդ դրամ էին: Մինչդեռ ավելի ցածր հորիզոնականներում գտնվողների մոտ հարկային վճարումներն ավելացել են շատ փոքր գումարներով (խոշոր հարկատուների ցանկը տե՛ս):
Իհարկե հարկային մուտքերի աճը բյուջե դրական է, սակայն այս ցանկը խոսում է մեր տնտեսության իրական հատվածում առկա հիմնախնդիրների մասին:
այլ նյութեր այս թեմայով
- ՀՀ երկարաժամկետ վարկային վարկանիշը S&P Global Ratings–ը բարձրացրել է Այն, ըստ S&P–ի, մի կողմից արտացոլում է Հայաստանի տնտեսական աճի լավ հեռանկարները և բյուջետային ցուցանիշների բարելավումը,...
- Fitch գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական...
- Հայաստանից Wildberries-ում ապրանքների վաճառքը 2023թ-ի առաջին կիսամյակում աճել է 50%-ով Վաճառքի թոփ հնգյակում են սնունդը (163,6 մլն ռուբլի կամ 687.12 մլն դրամ), կոշիկը (135 մլն ռուբլի կամ 567 մլն դրամ), հագուստը...
- Հայաստանից ցորենի և ձեթի արտահանումն արգելվեց 6 ամսով Որոշումն ընդունվել է Հայաստանի պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովման համատեքստում։
- Վերաֆինանսավորման տոկոսադրույքը ՀՀ-ում նվազեցվեց ԿԲ սպասումների գործողության վրա ազդող գործոնների, հիմնականան մեսիջների և ձևավորված սպասումների շուրջ «Հայացք»...
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
