Իրանը միջուկային գործարքի մասով նախավերջին զգուշացնում է անում
Թեհրանն այսօր՝ նոյեմբերի 6-ին, սկսում է ուրանի հարստացումը Ֆորդո օբյեկտում, որտեղ այդ գործընթացը 2015 թվականին կնքված միջուկային գործարքի արդյունքում կասեցվել էր 5 տոկոսի մակարդակում: Ինչպես նշել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, Ֆորդոյում ուրանի հարստացման գործընթացն ընթանալու է Միջազգային ատոմային գործակալության տեսուչների ներկայությամբ:
Սա Թեհրանի կողմից միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունների կրճատման չորրորդ փուլն է: Իրանական իշխանությունները 2019 թվականի մայիսից՝ ԱՄՆ կողմից միջուկային գործարքը միակողմանիորեն լքելուց մեկ տարի անց, հայտարարեցին իրենց պարտավորությունների փուլային կրճատման մասին: Առաջին փուլում Իրանը կրճատել է հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների վերաբերյալ իր պարտավորությունները: Երկրորդ փուլում Թեհրանը սկսեց ուրանի հարստացումը պայմանագրով թույլատրելի 3,67 տոկոս շեմից բարձր մակարդակով՝ 4,5 տոկոս, իսկ երրորդում Թեհրանը գործարկել է ցենտրիֆուգերը՝ հայտարարելով, որ իրեն չի սահմանափակելու միջուկային հետազոտությունների ոլորտում:
Իրանի իշխանությունները հայտարարում են, որ գործարքով նախատեսված իրենց պարտավորությունների կրճատումը հարկադրական միջոց է, և եթե Միացյալ Նահանգները վերադառնա իր պարտավորությունների կատարմանը, Իրանը կվարվի նույն կերպ: Սակայն Վաշինգտոնում ոչ միայն մտադիր չեն վերադառնալու իրենց պարտավորություններին, այլև ավելի են մեծացնում ճնշումն Իրանի նկատմամբ՝ սահմանելով նոր պատժամիջոցներ: Նոյեմբերի 4-ին ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի «հիմնական խորհրդականների»` այդ թվում Խամենեիի որդու և Իրանի ԶՈՒ շտաբի նկատմամբ: Ընդ որում, առաջիկայում ակնկալվում է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը Վաշինգտոնն ավելի կխստացնի. ԱՄՆ-ում շուտով սկսվում է նախընտրական քարոզարշավը, և Թրամփն Իրանի հարցում վարած իր քաղաքականությունը փորձելու է որպես հաղթաթուղթ գործարկել:
Միևնույն ժամանակ պետք է նկատել, որ Թեհրանը գործարքը փրկելու հարցում ակնկալիքներ ունի ոչ միայն Միացյալ Նահանգներից, այլև գործարքի եվրոպական կողմից: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին եվրոպական երկրներին ևս երկու ամիս ժամանակ է տվել այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար: Մասնավորապես Թեհրանն ակնկալում է, որ եվրոպական երկրները, որոնք, ի դեպ, շահագրգռված են գործարքի պահպանմամբ, կմշակեն Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու արդյունավետ մեխանիզմ: Թեև կողմերն այս ուղղությամբ բանակցությունները դեռ շարունակում են, սակայն հավանականությունը շատ փոքր է, որ վերջնական արդյունքում եվրոպական կողմին կհաջողվի դիմակայել ամերիկյան պատժամիջոցներին:
Առաջիկայում, ըստ էության, ակնկալվում են Իրանի կողմից իր պարտավորությունների հերթական կրճատումները, որոնք կարող են վերակենդանացնել իրանական միջուկային ծրագիրը: Թեև սա չի նշանակում, որ երկիրն միջուկային զենքի մշակում է սկսում, սակայն այն էական հարված կհասցնի տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը:
այլ նյութեր այս թեմայով
- ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մարտի 4-ին Թեհրանում հանդիպել Իրանի նախագահի հետ Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի տեղեկատվությամբ՝ Գրոսին հստակ ասել է, որ Թեհրան կայցելի միայն այն պայմանով,...
- Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին Աբդոլլահիանի խոսքով՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից,...
- Իրանը փորձում է հասնել արդարացի միջուկային գործարքի վերականգնմանը. Ռաիսի Անհրաժեշտ է, որպեսզի այն լինի ամուր, անհրաժեշտ են երաշխիքներ։ Եթե երաշխիքներ լինեն, ապա ամերիկացիները չեն կարողանա...
- Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիակատար վերադարձի պլան «Մեր դաշնակիցների և տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմամբ մենք մշակեցինք ԳՀՀՊ-ի իրականացմանը լիակատար...
- ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը Իրանն աստիճանաբար և հետևողականորեն հրաժարվում է միջուկային ծրագրի վերաբերյալ իր ստանձնած տարբեր պարտավորություններից:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ