ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 046,63 դրամ ԱՐԾԱԹ - 346,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 965,09 դրամ

Էլիզաբեթ 2-րդը հրաժարվել է բնական մորթուց հագուստ կրելուց

The Independent

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հրաժարվել է բնական մորթուց հագուստ կրելուց: Այս մասին թագուհու անձնական խորհրդական և նրա գլխավոր մոդելավորող Անժելա Քելլին գրել է իր «Մետաղադրամի հակառակ կողմը: Թագուհին, դերձակը և զգեստապահարանը» գրքում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհին տարվա ցուրտ եղանակին արհեստական մորթուց իրեր սկսել է կրել 2019 թվականից:

Ընդ որում, չի հստակեցվում, թե արդյոք Էլիզաբեթ 2-րդի որոշումը վերաբերում է նաև արարողակարգային զգեստներին, օրինակ՝ մանուշակագույն թավշյա թիկնոցին, որը եզերված է ճերմակ կզաքիսի մորթով, որը Թագուհին կրել է իր թագադրման օրը՝ 1953 թվականին:

Թագուհու ոճաբանը չի հստակեցրել նաև, թե ինչով է պայմանավորված բնական մորթուց հրաժարվելու որոշումը: Հայտնի է, որ Էլիզաբեթ 2-րդը բազմիցս քննադատության է ենթարկվել մուշտակներ կրելու պատճառով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
0 C°
 
   
30.09.2020
   
01.10.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: