ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի խորհրդարանում զազաերենով ելույթը զայրացրել է ազգայնական պատգամավորներին

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» Բինգյոլից ընտրված պատգամավոր Էրդար Այդեմիրը խորհրդարանում ելույթ է ունեցել զազաերենով, ինչը վրդովվեցրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) կուսակցությանը, ինչպես նաև , «Ազգայնական շարժում» (MHP) , ու ազգայնական « İYİ» կուսակցություններին։

Ինչպես հայտնում է Ermenihaber-ը` ի նշան բողոքի` «İYİ»-ի կուսակցության պատգամավորները լքել են խորհրդարանի դահլիճը։ Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Լևենթ Գյոքը, որը ներկայացնում է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺԴԿ-CHP) հիշեցրել է քրդամետ պատգամավորին, որ Թուրքիայի պետական լեզուն թուրքերենն է։

Ի պատասխան դրան, քրդամետ կուսակցության ներկայացուցիչ Սարուհան Օլուչը հակադարձել է Գյոքին, նշելով, որ Թուրքիայում տարբեր ազգեր են ապրում և ոչ մեկ իրավասու չէ նրանց արգելել խոսել հարազատ լեզվով խոսել։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: