ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովի երևանյան այցի քողարկված մարտահրավերները Ղարաբաղյան հակամարտության համատեքստում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է, որ Մոսկվան պատրաստ է օգտագործել իր հնարավորությունները Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորելու հարցում առաջընթաց գրանցելու համար:

Սակայն ինչպես հետևում է Լավրովի մեկ այլ հայտարարությունից, ըստ էության, հնարավորություններ ասելով՝ ՌԴ ԱԳ նախարարն ի նկատի ունի ոչ այնքան Թուրքիայի հետ Ռուսաստանի ունեցած բավականին դինամիկ զարգացող հարաբերությունները, որքան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականությունը: Լավրովը, մասնավորապես, հայտարարել էր, որ թեև Մոսկվան աջակցել է 2009 թվականին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների կնքմանը, սակայն Հայաստանին նախազգուշացրել է, որ չտարվի այդ գաղափարով և հաշվարկներով, որ արձանագրությունները կարող են ուժի մեջ մտնել առանց նախապայմանների, անկախ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից:

Իսկ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Ռուսաստանի տեսլականի վերաբերյալ եզրակացություններ կարելի է անել  «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցից, որում ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով՝ հիմնված պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտման վրա: Սա բանակցային գործընթացում հայկական կողմերի համար ստեղծում է լուրջ մարտահրավերներ. եթե նախկինում ամրագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշումը պետք է տեղի ունենա իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ապա այժմ՝ դրա վրա հիմնված բանակցությունների արդյունքում: Վերջինս չի երաշխավորում, որ վերջնական կարգավիճակը նույնական է լինելու հանրաքվեի արդյունքներին:

Այս համատեքստում հետաքրքիր է, որ ընդամենը երկու ամիս առաջ Լավրովը հայտարարում էր, որ Հայաստանն ապակառուցողականություն է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ մեջբերելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը: Ի դեպ պաշտոնական Երևանը այս ընթացքում չի հրաժարվել իր այդ հայտարարություններից, սակայն Երևանում Լավրովը նախընտրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության՝ նշելով, որ կարգավորումը պետք է արտահայտի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի շահերը:

Մոսկվայի հռետորաբանությունը Հայաստանի նկատմամաբ ակնհայտորեն փոխվել է, ինչը, կարող է պայմանավորված լինել իր տեսլականն առաջ տանելու մտադրությամբ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: