ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ սակրավորները Հալեպի բնակիչների խնդրանքով ականազերծում են գյուղական տարածքները

russia-armenia.info

Հայ սակրավորները Հալեպի բնակիչների խնդրանքով ականազերծում են գյուղական տարածքներն ու ցանքատարածությունները: Հայաստանցի մասնագետներն աշխատում են Այզազ բնակավայրում, հայտնում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:

Ինչպես լրագրողներին է ասել ՀՀ հումանիտար ականազերծման կենտրոնի օպերատիվ բաժնի պետ Արթուր Ղաբուլյանը, նրանց նպատակն է ականազերծել այն տարածքները, որոնք ահաբեկիչներն ականապատել են մարտական գործողությունների ժամանակ:

«Տեղաբնակների խնդրանքով մենք ականազերծում ենք ականապատ դաշտերը: Աշխատանքների ավարտից հետո նրանք կկարողանան անցնել խաղաղ աշխատանքի՝ անասուններին արածացնել, ցանել դաշտերը»,-ասել է նա՝ հավելելով, որ կենտրոնում կան նաև բուժաշխատողներ, որոնք օգնություն են ցուցաբերում բնակչությանը:

Տեղաբնակ Մադին Ամարու Շաքուրը շնորհակալություն է հայտնել հայ սակրավորներին և ասել, որ այժմ շատ ավելի ապահով է դարձել: «Շնորհակալություն տղաներին, որ փրկում են մեզ ականներից ու ռումբերից...Մենք գրեթե կես տարի ենք ականազերծողների սպասել, դիմել օգնության համար, և վերջապես մեզ լսեցին»,-ասել է նա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: