Բաքուն միջազգային հանրության մոտ ամրապնդում է Ղարաբաղյան կարգավորման սեփական մոտեցումները

Օրերս Բաքվում կայացել է Աշխարհի կրոնական առաջնորդների երկրորդ գագաթաժողովը, որի եզրափակիչ հռչակագրում անդրադարձ է արվում նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը, աջակցել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում՝ վերոնշյալ սկզբունքների հիման վրա», - ասվում է հռչակագրում:
Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանությունները բավականին արդյունավետորեն օգտագործում են սեփական հարկի տակ անցկացվող տարաբնույթ միջազգային ֆորումները, գագաթաժողովները՝ Ղարաբաղյան հակամարտության թեման իրենց համար ցանկալի լույսի ներքո ներկայացնելու և այդ միջոցառումների եզրափակիչ փաստաթղթերում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը, որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին այդ միջոցառման մասնակիցների մոտեցում, ամրագրելու համար:
Վերջերս դրան ականատես եղանք Բաքվում անցկացված Թյուրքալեզու պետությունների ղեկավարների և Չմիավորման շարժման երկրների ղեկավարների գագաթաժողովների ժամանակ:
Տպավորություն է, որ պաշտոնական Երևանը համակերպվել է այս իրավիճակի հետ և չի պատրաստվում որևէ կերպ խոչընդոտել Բաքվի այս գործելաոճին:
Եթե Թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովի դեպքում հասկանալի պատճառներով Հայաստանը չուներ մասնակցության հնարավորություն, ապա երկրորդի դեպքում, ունենալով Չմիավորման շարժման կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ, Հայաստանը անհասկանալի պատճառներով նպատակահարմար չհամարեց իր մասնակցությունը՝ թեև միանգամայն սպասելի էր, որ Ադրբեջանն առիթը բաց չի թողնելու Ղարաբաղյան հակամարտությունն իր համար ցանկալի լույսի ներքո ներկայացնելու համար: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ այս ուղղությամբ Հայաստանը չի աշխատում այդ միջոցառումներին մասնակցող իր գործընկերների հետ, իսկ եթե ինչ-որ աշխատանք իրականացվում էլ է, ապա շատ անարդյունավետ:
Արդյունքում մենք ունենում ենք իրավիճակ, երբ, օրինակ, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ում միջնորդությամբ, ի դեպ, պարբերաբար կայանում են Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների հանդիպումներ, համաձայնում է մի փաստաթղթի, որն արտահայտում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ադրբեջանական տեսլականը:
Նման փաստաթղթերն, իհարկե, որևէ պարտադիր իրավական ուժ չունեն, սակայն միջազգային հանրության մոտ ամրապնդում են հակամարտության կարգավորման ադրբեջանական մոտեցումը:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանը մարտահրավեր է նետում միջազգային միջնորդների՝ վստահության մթնոլորտ ձևավորելուն ուղղված ջանքերին. Աննա Նաղդալյան Հատկապես դատապարտելի են Ադրբեջանի նախագահի՝ Շուշի քաղաքում հնչեցված սադրիչ հայտարարությունները, ինչպես նաև...
- Թուրքիան հայտնել է Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին «Եթե ապագայում անհրաժեշտություն ծագի, մենք Ադրբեջանի հետ կպայմանավորվենք և միշտ անհրաժեշտ աջակցություն ցույց...
- Զախարովա. Ռուսաստանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականության միջև երկխոսության նախաձեռնություններին Մենք ամեն կերպ ողջունելու ենք ադրբեջանական և հայ մտավորականության միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես...
- Ադրբեջանական իշխանություններն այս անգամ նամականիշներ թողարկելով են խորացնում հայատյացությունը. ՄԻՊ Պետական մակարդակով իրականացվող հայատյացության քարոզչությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ։
- Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը լուրջ սպառնալիքի տակ է. ԱԳՆ Հայ ժողովրդի մշակութային արժեքների յուրացումը կամ խեղաթյուրումը, հայ ժողովրդի իրավունքների ոտնահարումը չեն...
-
22:49
Սյունիքում սահմանների փոփոխություններ են եղել, որի հետևանքով արոտավայրերի հետ կապված խնդիրներ են առաջացել. Տեղի համայնքապետարան
-
22:42
Սուրեն Սահակյանը նշանակվել է պաշտպանության փոխնախարար
-
22:30
Գերմանիայում իշխող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել
-
22:27
ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ կներկայացնի ՄԻԵԴ
-
22:19
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ պետ
-
20:24
Եդեսիայի հայկական եկեղեցում թուրք խոհարարը «քաբաբ ուտելու հավաքույթ» է կազմակերպել
-
20:10
Հայաստանում նվազել է հրուշակեղենի, պաղպաղակի արտադրությունը
-
18:44
Ռուսաստանը ավիահաղորդակցությունը վերականգնում է 4 նոր երկրների հետ
-
18:13
Հայկ Հաջինազարյանը կնշանակվի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար
-
17:39
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը
-
16:07
ՀՀ տարածքում հունվարի 19-21-ին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով․ սպասվում են տեղումներ
-
15:30
ԱԱՏՄ-ն նշել է օդային տարածքով ՀՀ մուտք գործողների պարտադիր մեկուսացման ենթարկվելու դեպքերը
-
15:00
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել զորավարժությունների շրջանակում
-
14:25
Ժապարովը 79,23% ձայն է ստացել Ղրղզստանի նախագահի ընտրություններում
-
14:03
Արցախի Հանրապետություն է վերադարձել 49 հազար 461 մարդ
-
13:05
Շուրջ 100 խաղաղապահ Լեռնային Ղարաբաղում պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով
-
12:37
Facebook-ն ու Instagram-ն ապաարգելափակել են Թրամփին
-
12:00
Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
-
11:54
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
11:31
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263 նոր դեպք
օրվա
շաբաթվա
ամսվա
-
09:57
Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
-
10:26
Երկրագունդ․ ՌԴ դիրքորոշումն Արցախյան հարցում
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
-
16:08
Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
-
18:10
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 7 կմ/ժ