ԵՐԵՎԱՆ 32 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 885,82 դրամ ԱՐԾԱԹ - 284,72 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 898,69 դրամ

Զարգացման ասիական բանկը ՀՀ-ին 10 մլն դոլար վարկ կտրամադրի

Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 10 մլն դոլար վարկի տրամադրմանը Հայաստանի կառավարության ջանքերին կրթության  և առողջապահության ոլորտներում ծառայությունների որակի և հասանելիության բարելավման նպատակով, տեղեկացնում է Modern Diplomacy-ն։

Աղբյուրի համաձայն՝ Հայաստանում նկատվում է ժողովրդագրական տեղաշարժ. մինչև 18 տարեկան երեխաների բաժինը նվազում է 1990-ին բնակչության 37 տոկոսից մինչև ներկայում 25 տոկոսի, ինչը վկայում է երկրում աշխատուժի սպասվող կրճատման մասին։

Նշվում է նաև, որ որակյալ կրթության և բուժսպասարկման և դրանց ձևավորման հասանելիությունը բավարար չէ, ինչը հանգեցնում է այն բանին, որ շատ մարդիկ չունեն հմտություններ, որոնք անհրաժեշտ են գործատուների պահանջները բավարարելու համար, և առողջական վիճակը նույնպես վատանում է, ինչը կործանարար ազդեցություն է թողնում բնակչության վրա, և ինչից կարելի է խուսափել։

«Լավ կրթված և առողջ բնակչությունը կարևոր նշանակություն ունի այնպիսի երկրի աճի և զարգացման համար, ինչպիսին Հայաստանն է, որտեղ մարդկային կապիտալը զգալիորեն իրացված չէ»,- նշել է ԶԱԲ՝ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի առողջապահության գծով ավագ մասնագետ Ռոզելա Լավադոն։

«ԶԱԲ օգնությունը կաջակցի կառավարության շարունակվող ջանքերին, որպեսզի քաղաքացիները լինեն կրթված, առողջ և ավելի արդյունավետ»,- ավելացրել է մասնագետը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 7 կմ/ժ
32 C°
 
21°  32° 
09.07.2020
20°  30° 
10.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: