ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թբիլիսիում ցուցարարների նկատմամբ ջրցան է կիրառվել, կան տուժածներ

nv.ua

Բողոքի ցույցի երկու մասնակից Թբիլիսիում  Վրաստանի խորհրդարանի մոտ՝ Թբիլիսիի կենտրոնում տուժել է ջրցանից, ասել է բողոքի շարժման առաջնորդներից Շոթա Դիգմելաիշվիլին, տեղեկացնում է Sputnik-Գրուզիան։

Վնասվել է նրանցից մեկի աչքը, իսկ երկրորդի՝ «Գիրչի» կուսակցության անդամի ձեռքն ու դեմքի ոսկորն են կոտրվել։

«Դա տեղի ունեցավ իմ կողքին։ Ջրցանի շիթը, ցավոք, վնասեց մեկի աչքը, բայց, ինչպես մեզ գրում են հիվանդանոցից, հաջողվել է փրկել նրա աչքը»,- ասել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Զաալ Ուդումաշվիլին։

Ջրցան մեքենաները գործադրելուց և ցուցարարներին ցրելուց առաջ ՆԳՆ-ն հավաքվածներին կոչ է արել հեռանալ խորհրդարանի մուտքերի տարածքից, բայց նրանք հրաժարվել են ցրվել։

Այդ ընթացքում, չճշտված տվյալներով, կալանավորվել է ակցիայի 18 մասնակից, այդ թվում՝ «Միասնական ազգային շարժման» ակտիվիստ Ակակի Մինաշվիլին։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: