«Մենք մեկ միասնական փաթեթ ունենք». ինչի՞ մասին են Մնացականյանի խոսքերը
Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպման նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Զ. Մնացականյանը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության Արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև սպասվող այս հանդիպմանն ու մեր դիրքորոշմանը: Մասնավորապես, լրագրողի հարցին ի պատասխան, Մնացականյանը նշեց. "Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որի մեջ կան բուն կարգավորմանը առնչվող հարցեր և կան շատ կարևոր հարցեր, որոնք վերաբերում են միջավայրին, որտեղ տեղի է ունենում խաղաղ կարգավորման գործընթացը": ԱԳ նախարարը հիշեցրեց նաև բուն կարգավորման հարցում մեր (հայկական կողմի) գերակայությունները՝ Արցախի անվտանգություն և կարգավիճակ: Եվ այս առումով, պիտի արձանագրենք, որ դրական տեղաշարժ ունենք. եթե ամիսներ առաջ ԱԳ նախարարությունը և անձամբ նախարարը խոսում էին բացառապես Արցախի ժողովրդի էքզիստենցիալ անվտանգության ապահովման մասին, ապա այսօր օրակարգում հստակ նշում ենք կարգավիճակի հարցը: Բայց ներքին լսարանի առաջ դրա մասին միայն բարձրաձայնելը որևէ կերպ բավարար լինել չի կարող: Այս ուղղությամբ աշխատանքները պիտի հետևողական ու շարունակական լինեն:
Բավական հետաքրքիր էր նաև Մնացականյանի այն պնդումը, որ «մենք մեկ միասնական փաթեթ ունենք»: Եթե խոսքը բանակցող կողմերի՝ միասնական փաթեթ ունենալու մասին է, ապա անհասկանալի է ԱԳՆ-ի նախկինում արած հերքումները, թե որևէ կոնկրետ փաստաթուղթ չկա բանակցային սեղանին: Հիշեցնենք, ՀՀ արտաքին գործերի գերատեսչությունը հերքել էր նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը, թե բանակցում են Մադրիդյան փաստաթղթի կամ դրա վերափոխված տարբերակի՝ Կազանի փաստաթղթի շուրջ: Այս պարագայում, եթե սեղանին Մադրիդյան փաստաթուղթը չէ, բայց ունենք «մեկ միասնական փաթեթ», ապա ինչի՞ մասին է խոսքը: Վարչապետ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ նշել է, թե ցանկացած փաթեթ, որի շուրջ ինքը կգնա բանակցելու, կներկայացնի հանրությանը, և որ այս գործընթացի հայ հասարակության համար պիտի առավելագույնս բաց ու թափանցիկ լինի: Այսօր հանրությունն արդեն ունի այս հարցերի պատասխանը ստանալու կարիք:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 40%
Քամի՝ 4,63 կմ/ժ