ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիրիայում հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները 2417 քմ տարածք են մաքրել

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի երրորդ հերթափոխի ականազերծողները նոյեմբերի 1-ից 30-ը 2417 քառակուսի մետր տարածք են մաքրել:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 2 հատ 120 մմ արկ, 2 հատ ՏՄ-62Պ3, 1 հատ ՊՄՆ-2, 4 հատ ՕԶՄ-72, 2 հատ ինքնաշեն պայթուցիկ սարք:

Նույն ժամանակահատվածում հայ բժիշկները հետազոտել և բուժօգնություն են տրամադրել 1147 մարդու:
Փետրվարից մինչ այս պահը հայ մասնագետները բուժել են մոտավորապես 6800 հիվանդի, սակրավորներն ականազերծել են 123 հազար քառակուսի մետր տարածք։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: