ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամերիկյան «Condé Nast Traveler»-ը Հայաստանը ներառել է 2020-ի զբոսաշրջային ուղղությունների ցանկում

Ամերիկյան «Condé Nast Traveler» ճանապարհորդական ամսագիրը ներկայացրել է 2020 թվականի այցելությունների համար լավագույն 20 երկրների ցանկը: Այն գլխավորում է Հայաստանը:

«Նոր, ավելի շատ ոգեշնչման կարի՞ք ունեք: Դիտարկեք մեր կողմից երաշխավորված տարածքները հունվարին գնալու համար: Ամեն ինչից զատ, նոր տարվա լավագույն սկիզբը ճանապարհորդների համար անվերջ զբոսաշրջային հնարավորություններն են, թե ուր կգնաք, ում հետ կգնաք, և թե ինչպես այդ այցելությունը կփոխի ձեր հայացքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հոդվածում:

Հայաստանն այն ճանապարհին է, որ հաջորդ տարի կդառնա ամենաքննարկվող երկրներից մեկը: Հոդվածագիրը մատնանշում է Քիմ Քարդաշյանի Հայաստան այցելությունները: Անդրադարձ է կատարվել նաև «Ryanair» ավիաընկերությանը, որը հայաստանյան շուկա մուտք է գործելու 2020 թվականին: Այն հայկական շուկայում առաջին բյուջետային ավիաընկերությունն է, որն առաջարկելու է նոր հնարավորություններ: Հունվարից հնարավոր կլինի բյուջետային ավիաընկերության ծառայություններով Հռոմից և Միլանից մեկնել Երևան, որին կհաջորդի Մեմինգենից Գյումրի, Բեռլինից Երևան ուղղությունը: Մեկ ուղղությամբ տոմսերի արժեքը սկսում է 33 դոլարից, ինչը Հայաստանը դարձնում է «գրպանի համար բարենպաստ» երկիր:

Հայաստան առաջին անգամ այցելողներին խորհուրդ է տրվում մնալ Երևանում՝ վարդագույն քաղաքում: Հյուրանոցում տեղավորվելուց հետո հոդվածագիրն առաջարկում է այցելել քաղաքի հիմնական տեսարժան վայրերը՝  Հանրապետության հրապարակ, Կասկադ, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որը նվիրված է 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը:

Քաղաքից դուրս Հայաստանի զբոսաշրջության հիմքում հայկական եկեղեցիներն են: Մասնավորապես, խոսվում է Խոր Վիրապի, Նորավանքի, Գեղարդի, հեթանոսական Գառնու տաճարի մասին: Հայաստանի ճարտարապետության գլխավոր զարդը Էջմիածինն է, որտեղ գտնվում է աշխարհի հնագույն տաճարներից մեկը:

Հոդվածում անդրադարձ է կատարվում նաև Սևանա լճին, Դիլիջան ազգային պարկին և այլ տեսարժան վայրերի:

«Condé Nast Traveler» ամսագրի առաջարկած 20 երկրների ցանկում են Բրազիլիան, Իսպանիան, Կանադան, Դանիան, Արգենտինան, ԱՄԷ-ն և այլն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: