ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում դատարանը մերժել է պատրիարքական ընտրության վերաբերյալ Սիմոն Չեքեմի ներկայացրած հայցը

ermenihaber.am

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարան էր ուղարկել պատրիարքի ընտրության նոր կանոնադրությունը, որով սահմանափակվում էր արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը ընտրություններին:

85-րդ պատրիարքի ընտրությունը կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը որոշում էր կայացրել չբողոքարկել հիշյալ կանոնադրությունը:

 Կանոնադրությամբ պարտադրվող սահմանափակումը որոշակի դժգոհություն է առաջացրել պոլսահայ համայնքում, ինչպես նաև Նախաձեռնարկ մարմնի կազմում, ինչի հետևանքով  վերջինիս անդամներից մի քանիսը հրաժարական են տվել:

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցուն առընթեր թաղային խորհրդի անդամ Սիմոն Չեքեմը Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահանգապետարանի դեմ դատական հայց է ներկայացրել՝ նշելով, որ պատրիարքի ընտրությունները կազմակերպող Նախաձեռնարկ մարմինը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները:

Ermenihaber-ի փոխանցմամբ` դատարանը մերժել է Սիմոն Չեքեմի հայցը՝ նշելով, որ Նախաձեռնարկ մարմինը չի ձևավորվել Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից և բողոքը պետք է ներկայացնել Նախաձեռնարկ մարմնի դեմ, այլ ոչ թե նախարարության: 

 Սիմոն Չեքեմի կողմից ներկայացված դատական հայցում նշվել է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարության հրապարակած կանոնադրությամբ սահմանափակվում է  արտասահմանաբնակ եպիսկոպոսների մասնակցությունը Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններում:

«Մինչ այդ նման սահմանափակում չի եղել և թեկնածություն առաջադրելու հնարավորություն էր ընձեռվում այն եպիսկոպոսներին, որոնք հոգևոր ծառայություն էին իրականացնում արտասահմանում և որոնց հայրերը ծնունդով Թուրքիայից էին: Դրանով կանխել են արտասահմանաբնակ թեկնածունների առաջադրումը»,-նշել է նա:

Ըստ դատական հայցի` Նախաձեռնարկ մարմինը, չնայած վերոնշյալ սահմանափակմանը, որոշում է ընդունել շարունակել պատրիարքական ընտրությունների գործընթացը և չի կատարել իր պարտավորությունները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: