ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 583,19 դրամ ԱՐԾԱԹ - 358,85 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 818,42 դրամ

Հայաստանում կհիմնվի բանակի մարզական ակումբ

Հայաստանում կհիմնվի բանակի մարզական ակումբ, որտեղ ծառայության կանցնեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները: Այս մասին նշել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Օրենսդրական փոփոխությունների մի շարք նախաձեռնություններ կան: Քննարկման փուլում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունները , ինչպես նաև «Զինվորական հաստատությունների և զորամասերի մասին» օրենքում փոփոխությունները, որոնցով սահմանելու ենք բանակի մարզական ակումբի գոյությունը: Մարզական աշխարհի ներկայացուցիչները սպասում էին սրան: Ակումբում կզորակոչվեն սպորտում նշանակալի նվաճումներ ունեցող երիտասարդները»,-նշել է փոխնախարար Բալայանը:

Նա տեղեկացրել է, որ օրենսդրական նոր նախաձեռնություններ կան ծառայության կազմակերպման հետ կապված: Իսկ ֆինանսական առումով կարևոր ձեռքբերում է այն, որ հաջորդ տարվա բյուջեով պաշտպանությանն ուղղված միջոցներն ավելացել են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 42%
Քամի՝ 7 կմ/ժ
17 C°
 
13°  25° 
01.10.2020
13°  25° 
02.10.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: