ԵՐԵՎԱՆ -3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Պուտինը Գերմանիայից ժամանած գործարարների հետ հանդիպման ժամանակ գերմաներեն է խոսել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած գործարարների հետ գերմաներեն է խոսել, հայտնում է «ՐԻԱ Նովոստի» գործակալությունը:

Երբ ՌԴ առաջնորդը սկսել է իր բացման խոսքը, մասնակիցներից մեկի մոտ համաժամանակյա թարգմանության հետ կապված խնդիր է առաջացել: Վերջինս դիմել է նախագահին, որն էլ արագ արձագանքել է` անցնելով գերմաներենին:

«Ոչինչ, հետո…Ոչ մի հետաքրքիր բան չեմ ասի»,- գերմաներենով կատակել է նախագահը: Փոքր-ինչ սպասելուց հետո, նա կրկին արդեն ռուսերենով շարունակել է բացման ելույթի խոսքը:

Ելույթի հենց սկզբում Պուտինը գերմաներեն է խոսել նաև հանդիպման մասնակիցներից մեկի հետ:

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում կողմերը հույս են հայտնել, որ Փարիզում դեկտեմբերի 9-ին նշանակված «նորմանդական քառյակ» ձևաչափով հանդիպումով Ուկրաինան կմոտենա խաղաղության հաստատմանը, և ԵՄ-ն կչեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը շոշափել է նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի թեման:

 


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 88%
Քամի՝ 2 կմ/ժ
-3 C°
 
-7°   
25.01.2020
-6°   
26.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: