ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը Ռուսաստանից ստացել է ԱԷԿ-ի համար վարկի օգտագործման ժամկետի երկարաձգման համաձայնություն

Հայաստանը Ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար վարկի օգտագործման ժամկետի երկարացման համաձայնություն է ստացել Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԷԿ-ում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարաձգման խնդիրը: Այս պահին մենք ունենք փոխհամաձայնություն, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է: Եվ կառավարության առաջիկա նիստին կքննարկվի այս հարցը: Այսինքն՝ մնացել են միայն իրավական գործողությունները, որ պետք է կատարվեն երկու կողմից»,-ասել է Պապիկյանը:

Անդրադառնալով պատճառներին՝ Պապիկյանը նշել է, որ աշխատանքները՝ բավականին ծանր ու կարևոր են: Նախարարը նկատել է, որ հաշվի առնելով ատոմակայանի և անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը երբեմն կարող է վնաս հասցնել աշխատանքին: Եվ դրա արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջացել որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում: Նախատեսվում է վարկի օգտագործման ժամկետի երկարացում՝ մինչև 2021 թվականի վերջ:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: