ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 197,5 դրամ ԱՐԾԱԹ - 231 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 890,47 դրամ

Կանադայում գործարկվել է առաջին ամբողջությամբ էլեկտրականությամբ աշխատող ինքնաթիռը

Աշխարհում առաջին առևտրային ինքնաթիռը, որն ամբողջությամբ աշխատում է էլեկտրաէներգիայով, երեկ թռիչք է կատարել Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում, հաղորդում է The Guardian-ը:

Թռիչքը հնարավոր է դարձել երկու ընկերությունների՝ Harbour Air-ի, որը Հյուսիսային Ամերիկայում հիդրոինքնաթիռների արտադրության ոլորտում խոշորագույն ավիաընկերությունն է, ինչպես նաև magniX-ի, որը հայտնի է «էլեկտրական ավիացիայի ոլորտում իր հեղափոխության համար», համատեղ ջանքերի շնորհիվ:

«Ընկերություններն այսօր հայտարարել են աշխարհում առաջին առևտրային ինքնաթիռի բարեհաջող թռիչքի մասին, որն ամբողջությամբ աշխատում է էլեկտրականությամբ: Այսօր առավոտյան Ռիչմոնդում տեղի է ունեցել ePlane-ի բարեհաջող թռիչքը: Վեց տեղանոց ինքնաթիռը համալրված է magni500 շարժիչով՝ 750 ձիաուժ հզորությամբ... Այս պատմական թռիչքը նշանավորում է ավիացիայի ոլորտում երրորդ դարաշրջանի՝ էլեկտրականի մեկնարկը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունում նշել են, որ ինքնաթիռը վարել է Harbour Air-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Գրեգ Մաքդուգալը: Նրա խոսքով՝ այդ թռիչքը «պատմություն է կերտել»:

Իրականացնելով իր առջև դրված խնդիրը՝ երկու ընկերությունները շուտով կսկսեն ինքնաթիռներին նման էլեկտրաշարժիչներով համալրելու սերտիֆիկացման և հաստատման գործընթացը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 6 կմ/ժ
8 C°
 
  12° 
30.03.2020
  13° 
31.03.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: