ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են, որ Սիրիայում հակամարտությունը ռազմական լուծում չունի

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են ընդհանուր դիրքորոշումն այն մասին, որ սիրիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: 

«Մենք Մայքլ Պոմպեոյի հետ քննարկել ենք սիրիական հակամարտության կարգավորման խնդիրները: Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք, ինչն այսօր հաստատել ենք՝ որ ռազմական լուծում չկա, որ անհրաժեշտ է առաջ մղել համազգային ներառական երկխոսությունը»,- ասել է Լավրովը:

Լավրովը նշել է, որ դրա համար առաջին հերթին պետք է օգտագործվի քաղաքական գործընթացը Ժնևում սիրիական սահմանադրական կոմիտեի աշխատանքի շրջանակում, ինչպես նաև պետք է որոնել «քաղաքական գործընթացին քրդերին ներգրավելու ուղիներ»:

Ընդ որում՝ Լավրովը մանրամասնել է, որ քրդերին ներգրավելն առաջին հերթին պետք է ընթանա Դամասկոսում կենտրոնական կառավարության հետ նրանց շփումների հաստատմամբ: ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝  ռուսական կողմն այս մասին խոսում է քրդերի հետ՝ «ցույց տալով, որ սա Սիրիայում թե՛ քրդերի, թե՛ մյուս էթնիկ և դավանաբանական խմբերի շահերի ապահովման միակ հուսալի ճանապարհն է»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 9 կմ/ժ
22 C°
 
17°  29° 
14.07.2020
19°  31° 
15.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: