ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կհաջողվի՞ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին պաշտոնանկ անել Թրամփին

ALEX BRANDON / AP

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ջերրի Նադլերը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնապես երկու մեղադրանք է առաջադրվել:

Առաջինը նրանք բնութագրել են որպես իշխանության չարաշահում: Թրամփը մեղադրվում է նրանում, որ իր սեփական շահերից ելնելով սառեցրել է  Ուկրաինային ռազմական օգնության տրամադրումը և  ճնշումներ է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա:  «Պաշտոնն օգտագործելն անձնական շահ ստանալու համար, անտեսելով կամ վնաս հասցնելով ազգային շահերին, օրենքի խախտում է, որը կարող է հարուցել նախագահի իմպիչմենթը»,- հայտարարել է Նադլերը:

Խախտումների երկրորդ խումբը վերաբերում է Ներկայացուցիչների պալատի հետաքննությանը խոչընդոտելուն: Նշվում է, որ Թրամփն արգելափակել է մի շարք պաշտոնյաների ցուցմունք տալը, ինչպես նաև կոնգրեսականներին փաստաթղթեր տրամադրելը: Սակայն Ներկայացուցիչների պալատն, ինչպես երևում է, չի պատրաստվում սահմանափակվել միայն այս մեղադրանքներով:  Նրանք չեն բացառում, որ այդ ցանկում կարող են ներառավել նաև 2016-ին ԱՄՆ-ում կայացած ընտրությունների ժամանակ Ռուսաստանի հավանական միջամտության, ինչպես նաև Թրամփի՝ արդարադատությանը խոչընդոտելու մասին մեղադրանքները, այսինքն՝ այն ամենն ինչ տեղ է գտել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի եզրափակիչ զեկույցում:

Նշենք, որ նոյեմբերի վերջին տվյալ  հանձնաժողովը հրապարակել էր նաև 300 էջանոց զեկույց ԱՄՆ-ի նախագահի «հանցագործությունների և օրինախախտումների» վերաբերյալ, որը նրանց կարծիքով բավարար հիմք է ապահովում իմպիչմենտ հայտարարելու և Թրամփին իշխանությունից հեռացնելու համար:

Սակայն ասելը, որ դեմոկրատներին կհաջողվի Թրամփին հեռացնել նախագահի պաշտոնից այդքան էլ իրատեսական չէ:

Նախ նշենք, որ իմպիչմենտ հայտարարելը դեռ չի նշանակում նախագահի պաշտոնանկություն: ԱՄՆ-ում իմպիչմենտ նշանակում է Կոնգրեսի կողմից  պետության ղեկավարին մեղադրանքներ առաջադրել: Դրանք հաստատելու համար անհրաժեշտ է Սենատի անդամների երկու երրորդի համաձայնությունը: Իսկ ներկայումս Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, վերահսկվում է հանրապետականների կողմից, այսինքն՝ սա նշանակում է, որ Թրամփին հեռացնելու հավանականությունը գրեթե զրոյական է:  

Ուշագրավն այն է, որ այդ մասին քաջ գիտակցում են նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամները: Վերջին ամիսներին նրանք անգամ  հայտարարել են, որ իրենք չեն ցանկանում պետության ղեկավարի պարտադիր հրաժարականը, այլ միայն հետևում են երկրի սահմանադրության մեջ ամրագրված կանոններին: Հետևաբար՝ կարելի է ասել, որ այս քայլով դեմոկրատականները պարզապես որոշակի դիվիդենտներ են փորձում քաղել 2020 թվականին ԱՄՆ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրությունների նախաշեմին՝ այդ թվում փորձելով Թրամփի ընտրազանգվածի որոշ հատվածին իրենց կողմը գրավել:   


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: