ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հաշմանդամություն ունեցող երեխաներն ԱԺ-ում ցուցահանդես-վաճառքով ներկայացրել են իրենց աշխատանքները

Դեկտեմբերի 11-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի շահառուների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ներկա են եղել խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը, ողջունելով ներկայացված աշխատանքների հեղինակներին, կարևորել է նմանատիպ միջոցառումները և նշել, որ դրանք պետք է կազմակերպել առավել հաճախ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան ինտեգրվել հասարակությանը:

«Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնի հիմնադիր Արփինե Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառույցը գործում է 20 տարի: Երեխային հարազատներից չօտարելու և ընտանիքի անդամների առօրյա հոգսերը դյուրացնելու նպատակով՝ կենտրոնում  իրականացվում է հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամք: Արփինե Աբրահամյանի խոսքով՝ ցուցահանդեսը լավ հնարավորություն է մտավոր խնդիր ունեցող անձի կարողությունները և աշխատանքային հմտությունները ներկայացնելու համար:

Ցուցադրված աշխատանքների վաճառքից ստացված հասույթի կեսը կհատկացվի հեղինակին, իսկ մյուս մասը կտրամադրվի կենտրոնին՝ աշխատանքային պարագաներ ձեռք բերելու նպատակով:

Կենտրոնի շահառու Ալեքսանդր Բայդրելովի  կողմից Արարատ Միրզոյանին փոխանցվել է  «Կյանքը շարունկվում է» կավե աշխատանքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: