ԵՐԵՎԱՆ -3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 826,15 դրամ ԱՐԾԱԹ - 274,02 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 988,69 դրամ

Պուտինի ուղերձն Էրդողանին առավել կառուցողական է, քան Թրամփի նամակը. Պեսկով

Алексей Куденко/РИА Новости

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առավել կառուցողական բնույթ է կրում, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն Առաջին ալիքին տված հարցազրույցում:

«Եթե ես ճիշտ եմ հասկանում, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև որոշակի հակասություններ կան, և դա մեր քննարկելու հարցը չէ: Ցանկանում եմ միայն ասել, որ եթե նկարագրենք իրավիճակը, ապա նախագահ Պուտինի ուղերձն Էրդողանին բոլորովին այլ բնույթ է կրում, քան Թրամփի այն հայտնի նամակն Էրդողանին»,- ասել է Պեսկովը:

Պատասխանելով սիրիական Իդլիբի հարցում ՌԴ-ի և Թուրքիայի համագործակցության մասին հարցին՝ նա նշել է, որ համագործակցությունը շարունակվում է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 83%
Քամի՝ 3 կմ/ժ
-3 C°
 
-5°   
21.01.2020
-5°   
22.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: