ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 26 011,57 դրամ ԱՐԾԱԹ - 232,04 դրամ ՊԼԱՏԻՆ - 11 513,4 դրամ

Հնդկաստանում սպասվում են զանգվածային ցույցեր

ria.ru

Հինգշաբթի քաղաքացիության մասին օրենքում լրացումներ ընդունելու դեմ բողոքի զանգվածային ցույցեր տեղի կունենան Հնդկաստանի առնվազն 10 քաղաքներում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով NDTV հեռուստաալիքին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ցույցերը նախատեսված են այնպիսի մեգապոլիսներում, ինչպիսին են Մումբայը, Չենաին, Պունան, Հայդարաբադը, Կալկաթան և այլն։ Միևնույն ժամանակ, մի շարք քաղաքներում, այդ թվում երկրի մայրաքաղաք Նյու Դելիում, իշխանությունները չեն արտոնել ցույցերի անցկացումը։

Այդ սահմանափակումները վերաբերում են Կառնատակա նահանգի մայրաքաղաք Բանգալորին, որը Հնդկաստանի բարձրտեխնոլոգիական արդյունաբերության կենտրոնն է, և Ուտար Փրադեշ նահանգի մայրաքաղաք Լաքհնաուին, որտեղ շաբաթվա սկզբին տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և Լաքհնաուի համալսարանի ուսանողների միջև։ Վերջինները փորձում էին հավաքվել քաղաքի կենտրոնում՝ մեծ հանրահավաք անցկացնելու նպատակով։

Ի դեպ, ինչպես նշում է NDTV-ն,  մինչ այժմ անհասկանալի է՝ այդ քաղաքներում կձեռնարկվե՞ն արդյոք փորձեր՝ ցույցեր անցկացնել հակառակ իշխանությունների արգելքի։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 11 կմ/ժ
1 C°
 
  11° 
09.04.2020
  15° 
10.04.2020
Հարցում

Բավարա՞ր եք համարում Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի տարածման դեմ ձեռնարկվող միջոցները: