ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն մտադիր է բենզին գնել Ղազախստանից

Sputnik.kz

Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է բենզին գնել Ղազախստանից և ՀՀ կառավարության հետ արդեն պայմանավորվածություն կա:

Ըստ նրա, ՀՀ-ն համաձայն է ղազախական կողմի բոլոր առաջարկներին և այժմ համաձայնագիրն ուղարկվել է ներպետական մակարդակում հաստատման, հայտնում է Sputniknews.kz-ն:

«Կան որոշ անհարթություններ համաձայնեցնող նախարարությունների միջև: Մասնավորապես, Ղազախստանի ֆինանսների նախարարության և առևտրի ու ինտեգրման նախարարության մոտեցումները տարբերվում են: Ենթադրում ենք, որ հաջորդ շաբաթ առանձին խորհրդակցություն կանցկացնենք և կաշխատենք բոլոր դիտողություններին լուծում տալ»,-ասել է Մագաուովը:

Ըստ փոխնախարարի, այնուհետև կիրականացվի լեզվաբանական և գիտաիրավական փորձաքննություն, որից հետո ՀՀ-ն պետք է նշի ներկրման ակնկալվող ծավալը:

«Հայաստանը ծավալների մասին չի խոսել: Բայց և լոգիստիկան շատ բարդ է: Տրանսպորտային միջանցքը շատ բարդ է: Ընդհանուր առմամբ, նրանք պատրատ են ցանկացած ծավալի, մեր նավթամթերքն իրենց շուկայում գոնե ինչ-որ քանակով ունենալու համար»,-ասել է նա:

Մագաուովը նաև հավելել է, որ հայկական կողմը գործարքից ակնկալում է մրցակցություն առաջացնել բենզինի ներքին շուկայում և նվազեցնել գները, ինչպես եղավ Տաջիկստանում և Աֆղանստանում, ուր սկսվեց առաքվել ղազախական նավթը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: