ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-վրացական հարաբերություններ. 2019-ին չհաջողվեց հասնել բովանդակային փոփոխությունների

2019 թվականը հարուստ տարի էր հայ-վրացական երկկողմ փոխգործակցության տեսանկյունից: Տարին մեկնարկեց մարտին Վրաստանի նախագահի՝ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Հայաստան կատարած այցով: Արդեն հոկտեմբերին Երևան ժամանեց նաև Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Հուլիսի 24-25-ը պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:  Տարվա ընթացքում տեղի ունեցան նաև երկու երկրների առանձին ոլորտները ղեկավարող նախարարների, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններ, կազմակերպվեցին համատեղ միջոցառումներ, ինչպես, օրինակ,  Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որ կայացավ Երևանում հունիսի 27-ին: Եվ այս ամենի համատեքստում շատ կարևոր է հասկանալ՝ ի՞նչ տվեցին այս ակտիվ շփումները և ի՞նչ փոփոխություններ կարող ենք արձանագրել երկկողմ փոխհարաբերություններում:

Ընդհանուր առմամբ, 2019-ին չհաջողվեց լուծել երկկողմ հարաբերություններին նոր որակ հաղորդելու, բովանդակային լրացումներ ու վերամեկնարկ ապահովելու՝ վաղուց առկա խնդիրները: Քաղաքական կամքի և պատրաստակամության պարագայում՝ առնվազն երեք հարմար առիթ այդ ամենի համար ունեինք՝ Վրաստանի նախագահի և վարչապետի այցը Երևան և ՀՀ արտգործնախարարի այցը Վրաստան: Բոլոր երեքի պարագայում կողմերը սահմանափակվեցին արարողակարգային, արդեն հերթապահ դարձած հայտարարություններով՝ երկկողմ հարաբերությունների կարևորության և ժողովուրդների բարեկամության մասին:

Սալոմե Զուրաբիշվիլիի այցից ամիսներ անց Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի այցը լավ առիթ էր թարմացված օրակարգով ներկայանալու համար, առավել ևս, որ դրանից առաջ Վրաստանում էր Զոհրաբ Մնացականյանը: Եվ այս տեսանկյունից Գախարիայի այցի ճանաչողական բնույթը (հիշեցնենք, որ Գեորգի Գախարիայի առաջին այցն էր վարչապետի պաշտոնում, թեև դրանից առաջ երկու անգամ արդեն եղել էր Երևանում) որևէ կերպ խոչընդոտ չէր կարող լինել: Սակայն այժմ՝ ամփոփելով 2019-ը, կարող ենք փաստել, որ դրական տեղաշարժ այս հարցում չունենք:

Տարվա ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրեցինք նաև անախորժ երևույթներ՝ թե՛ հայտարարությունների, թե՛ գործողությունների տեսքով: Աղմուկ բարձրացրած դեպքերից էր հոկտեմբերի 11-ին հայ-վրացական սահմանին գրանցված միջադեպը, երբ վրացական կողմը, շուրջ 4 ժամ «Նինոծմինդա-Բավրա» անցակետում պահելուց հետո, արգելել էր հայ լրագրողների մուտքը Վրաստան: Հատկանշական է, որ այս դեպքից ընդամենը օրեր անց Երևանում էր Վրաստանի վարչապետը, և, կարծես թե, լավ առիթ էր խնդրի մասին բարձրաձայնելու, նման միջադեպերը բացառելու վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես գալու համար: Բայց, ինչպես տեսնում ենք, կոնկրետ, իրական հարցերի շուրջ Հայաստանի և Վրաստանի միջև այսօր երկխոսություն չկա. բավարարվում ենք միայն երկկողմ հարաբերությունների կարևորությունն ընդգծող, արդեն դասական դարձած գեղեցիկ հայտարարություններով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: