ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունները 2019թ.-ին

Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիր էր: Կարելի է ասել, որ Հայաստանը կարողացավ ամրապնդել ԵԱՏՄ արտաքին կապերի զարգացման դերակատարությունը:  Այս փաստն, իհարկե, ներկայիս իշխանությունների կողմից ակտիվ շահարկվեց, ընդհուպ մինչև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ դեկտմբերին կայացած նիստի ժամանակ անձամբ վարչապետի կողմից: Մինչդեռ ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման ուղղությամբ հայկական նախաձեռնողականությունը մեկնարկել է տարիներ առաջ, նախորդ իշխանության օրոք: Ի դեպ, հենց Հայաստանի միջնորդային բանակցությունների արդյունքում Իրանի և ԵԱՏՄ միջև կնքվեց ազատ առևտրային հարաբերությունների ժամանակավոր պայմանագիրը:

Պետք է նշել, որ Հայաստան-ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառությունն ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2019-ին ավելացել է 10,2 տոկոսով: Առևտրաշրջանառության աճի տեմպն այս տարի նվազել է. 2018-ին ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունն ավելացել էր 13,6 տոկոսով:

ՀՀ-ՌԴ  առևտրաշրջանառության աճը կազմել է 10,2 տոկոս, այն դեպքում, երբ 2018թ.-ին աճը կազմել է 13,5 տոկոս:

ԵՄ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն անկում է  ապրել. եթե 2018թ.-ին եվրոպական երկրների հետ առևտրաշրջանառության աճի տեմպը կազմել է 122,6 տոկոս, ապա 2019-ին ցուցանիշը կազմել է 92,4 տոկոս (անկումը՝ 30,2 տոկոս):

2019թ.-ը ներդրումների ներգրավման տեսանկյունից սպասումների տարի էր՝ պայմանավորված իշխանությունների կողմից բազմիցս հնչած հայտարարություններով առ այն, որ Հայաստանին ներդրումային բում է սպասվում: Բում այդպես էլ չգրանցվեց, իսկ ներդրումային պետական քաղաքականությունը, ավելի հստակ՝ դրա բացակայությունը,  գործող ու պոտենցիալ ներդրումային ծրագրերի վրա բացասական ազդեցություն թողեցին: Դրանց թվում են Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված մինչ օրս անորոշ իրավիճակը, Հարավկովկասյան երկաթուղիների մասով առաջացած աղմուկը:

Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով Հայաստանում իրականացված ներդրումների թիվը կազմել է 128 791.9 մլն դրամ, որից ուղղակի ներդրումները՝ -28 740.5: 2019թ. Ներդրումների զուտ հոսքերը կազմել են 32 608.2 մլն դրամ, գրեթե կրկնակի պակաս 2018թ.-ի համեմատ (61 348.7 մլն դրամ):

2019թ.-ը, ավելի հստակ, տարեվերջը նշանավորվեց արտաքին վարկային միջոցների ներգրավմամբ:

Պետական պարտքի ավելացում ենթադրող վարկային համաձայնագրերը հաջորդեցին միմյանց:  Դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովը կողմ  քվեարկեց չորս վարկային համաձայնագրերի, ինչի արդյունքում երկիրը ստանձնեց 152 մլն դոլարի հավելյալ պարտավորություն: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին Կենտրոնական բանկը գերմանական KFW  բանկի հետ նոր վարկային համաձայնագիր կնքեց 60 մլն դոլար արժողությամբ:

Պետական պարտքն, ընդհանուր առմամբ դարձավ 7,1 մլրդ դոլար:

Տարին նշանավորվեց վարկային գործակալությունների կողմից Հայաստանի վարկանիշի վերաբերյալ գնահատականների փոփոխություններով: Moody's  գործակալությունը բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը B1-ից Ba3, Fitch  գործակալությունը ՀՀ վարկանիշը բարձրացրեց «B+»–ից մինչև «BB-» մակարդակի: 

Երկու գործակալությունների կողմից վարկանիշի բարձրացումը դրական է, սակայն, ընդհանուր առմամբ Հայաստանի համար առանձնակի արդյունք չի ակնկալվում դրանից, քանի որ վարկանիշի փոփոխություն արվել է, սակայն Հայաստանը դուրս չի բերվել ռիսկային համարվող դաշտից:

Այլ պատկեր ստացանք Doing Bussines  գործակալության կողմից, որն իր զեկույցում Հայաստանի դիրքերը նվազեցրեց 6 տողով՝փաստացի գնահատելով տնտեսության իրական հատվածում տիրող իրավիճակը: Ընդ որում, հատկանշական է, որ մասնավոր սեփականության նկատմամբ երաշխիքների հետ կապված խնդիրն է ընդգծվում գործակալության զեկույցում:

2019թ.-ը Հայաստանի արտաքին տնտեսական հարաբերությունների համատեքստում որևէ կերպ առանձնահատուկ չէր, իսկ այդ հարաբերություններին ուղղակի կամ անուղղակի առնչություն չունեցող որոշ դրական արձանագրումներ նախորդ իշխանության կողմից իրականացված աշխատանքների իներցիոն արդյունք էին: Դրանց թվում՝ WCIT 2019 համաժողովի անցկացումն ու դրանից ակնկալվող արդյունքները, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը, Մաքսային տվյալների ստանդարտացման մասով գրանցված հաջողությունը:

 

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: