ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զարգացումներն Իրանում և Իրանի շուրջ 2019 թվականին

© Vincent Ortiz pour Le Vent Se Lève.

2019 թվականին Իրանում և Իրանի շուրջ իրավիճակը մնում է բավականին վտանգավոր: Ամերիկյան վարչակազմը շարունակել է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը՝ նոր պատժամիջոցներ սահմանելով Իսլամական Հանրապետության նկատմամբ: Սակայն անցնող տարում կողմերը չբավարարվեցին միայն տնտեսական պատերազմով: 2019 թվականի կեսերին ոչ միայն ակտիվացել էր կողմերի ռազմական հռետորաբանությունը, այլև վտանգավոր զարգացումներ էին տեղի ունենում Պարսից ծոցում՝ հարձակումներ նավթային լցանավերի վրա, որոնցում ամերիկյան իշխանությունները մեղադրում են Թեհրանին, Իրանի կողմից լցանավերի կալանում՝ ի պատասխան բրիտանական իշխանությունների կողմից Ջիբրալթարում իրանական լցանավ կալանելուն, Իրանի օդային տարածքում ամերիկյան ԱԹՍ-ի խոցում, ԱՄՆ կողմից Պարսից ծոց ավիակիր ուղարկել և Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգություն ապահովելու համար միջազգային կոալիցիայի ստեղծում: Այս ամենի արդյունքում մեծացրել էր լարվածությունը ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլև` տարածաշրջանում` ստեղծելով պատերազմական մթնոլորտ: Ի դեպ, կողմերը բավականին մոտ էին պատերազմ սկսելուն. Թրամփը Իրանի վրա հարձակվելու հրաման էր տվել, սակայն հետո փոշմանել էր: Վաշինգտոնում որոշեցին սահմանափակվել միայն տնտեսական պատերազմով, որի ազդեցությունն արդեն տեսանելի է՝ ճիշտ է ոչ այն մասշտաբով ինչպիսին կցանկանար Վաշինգտոնը: Նոյեմբերին Իրանի տասնյակ բնակավայրերում բողոքի ակցիաներ էին ընթանում բենզինի գինը 50 տոկոսով բարձրացնելու կառավարության որոշման դեմ: Իրանական իշխանություններին հաջողվեց կարճ ժամանակում կայունացնել իրավիճակը երկրում, սակայն պատժամիջոցներին այլընտրանք չգտնելու դեպքում իշխանություններին գնալով ավելի դժվար է լինելու հանդարտեցնել սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակով պայմանավորված բողոքի հնարավոր ալիքները:

Նշենք, որ անցնող տարում ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու տարբերակների որոնումն էական որևէ արդյունք չտվեց: Տարեսկզբին Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան (2015 թվականին միջուկային գործարքը ստորագրած եվրոպական կողմերը) պաշտոնապես հայտարարեցին Իրանի հետ վճարումների հատուկ մեխանիզմ (INSTEX՝ Առևտրային փոխանակումների աջակցության գործիք) հիմնելու մասին: Նախատեսվում էր, որ Իրանը նավթ և այլ ապրանքներ կմատակարարի Եվրոպա՝ փոխարենը կստանա արդյունաբերական ապրանքներ, դեղորայք և սնունդ: Ավելի ուշ այս համակարգին միացավ ևս 6 եվրոպական երկիր: Սակայն այս մեխանիզմը չի լուծում երկրի տնտեսական խնդիրները: Նույնիսկ միջուկային գործարքով իր ստանծնած պարտավորությունները կրճատելու մասին Թեհրանի նախազգուշացումները չփրկեցին իրավիճակը: Արդյունքում Իրանը չորս փուլով դադարեցրեց իր կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը: Առաջին փուլում Իրանը կրճատել է հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների վերաբերյալ իր պարտավորությունները: Երկրորդ փուլում Թեհրանը սկսեց ուրանի հարստացումը պայմանագրով թույլատրելի 3,67 տոկոս շեմից բարձր մակարդակով՝ 4,5 տոկոս, իսկ երրորդում Թեհրանը գործարկել է ցենտրիֆուգերը՝ հայտարարելով, որ իրեն չի սահմանափակելու միջուկային հետազոտությունների ոլորտում, իսկ չորրորդ փուլում սկսեց ուրանի հարստացումը Ֆորդո օբյեկտում:

Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, որ պարտավորությունների կրճատումը հարկադրական քայլ է, և եթե Միացյալ Նահանգները վերադառնա իր պարտավորությունների կատարմանը, Իրանը կվարվի նույն կերպ:  Սակայն Վաշինգտոնում առնվազն 2020 թվականին դժվար թե դիտարկեն նման տարբերակ: Իրանի հետ Օբամայի վարչակազմի կնքած միջուկային գործարքը վերանայելը Թրամփի նախընտրական խոստումներից էր և 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություներից առաջ նա հնարավոր բոլոր միջոցներով փորձելու է առավելագույնս անել այս ուղղությամբ: Ուստի 2020 թվականին Իրանի շուրջ լարվածությունը ոչ միայն կպահպանվի, այլև ավելի կուժեղանա:

Ինչ վերաբերում է 2019 թվականին հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը, ապա այս ուղղությամբ առանձնակի առաջընթաց չի գրանցվել: ՀՀ իշխանությունները բավականին կաշկանդված էին իրենց պահում ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցներով պայմանավորված, ինչի մասին բազմիցս հայտարարվել է պետական բարձր մակարդակով:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը տարեվերջին հայտարարեց, որ ԱՄՆ-ը խնդիր չի տեսնում Իրանի հետ Հայաստանի և հայաստանյան բիզնես շրջանակների օրինական համագործակցության առումով, քանի որ հասկանում է Հայաստանի համար Իրանի կարևորությունը: Նշենք, որ ԱՄՆ-ը նման մոտեցում ուներ նաև մինչև 2015 թվականի միջուկային գործարքի կնքումը պատժամիջոցների պայմաններում զարգացող հայ-իրանական հարաբերությունների նկատմամբ:

Հուսով ենք, 2020 թվականին Երևանն ավելի նախաձեռնող կլինի երկկողմ հարաբերությունները զարգացնելու հարցում՝ հատկապես, որ իրանական կողմից կա նման ցանկություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: