ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պայթյուն Սոմալիում. զոհերի թիվը 90-ից անցել է

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատված մեքենայի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը 90-ից անցել է, հայտարարել է Սոմալիի խորհրդարանի անդամ Աբդիրիզակ Մոհամմեդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինձ տեղեկացրին, որ զոհերի թիվը 90-ից անցնում է, նրանց թվում կան 17 ոստիկան, 73 քաղաքացիական անձ եւ 4 օտարերկրացի»,- նշել է նա իր Twitter-յան պաշտոնական էջում:

Տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում առայժմ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Սոմալիում բազավորված է «Աշ Շաբաբ («Երիտասարդ մոջահեդների շարժում») արմատական իսլամական խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ: Այն զինված պայքար է մղում Սոմալիի կոնտրոնական կառավարության դեմ եւ խոչընդոտում է ՄԱԿ հումանիտար գործունեությանը: 2008 թվականին ԱՄՆ-ն խմբավորումը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակի մեջ, որի նկատմամբ երկրի տարածքում պատժամիջոցներ են գործում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: