ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թեհրանում հրթիռից Boeing 737-ի կործանման վարկածն ապացուցման կարիք ունի. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Թեհրանում հրթիռից Boeing 737-ի կործանման վարկածը հաստատված չէ։ Ֆեյսբուքի իր էջում հրապարակած հայտարարության համաձայն՝ Զելենսկին այս առնչությամբ ապացույցներ է պահանջում ԱՄՆ-ից, Կանադայից և Մեծ Բրիտանիայից։ 

«Ինթնաթիռին հրթիռի հարվածի մասին վարկածը չի բացառվում, բայց այս պահի դրությամբ այն հաստատված չէ։ Հաշվի առնելով  լրատվամիջոցներում պետությունների ղեկավարների հայտարարությունները՝ մենք կոչ ենք անում միջազգային բոլոր գործընկերներին, առաջին հերթին ԱՄՆ, Կանադայի և Մեծ Բրիտանիայի կառավարություններին, տեղեկություններ և ապացույցներ տրամադրել հետաքննող հանձնաժողովին աղետի պատճառների վերաբերյալ»,- գրել է Զելենսկին։

Վերջինս հավելել է, որ ուկրաինացի փորձագետները շարունակում են հետաքննել աղետի պատճառներն ու հանգամանքները։

Ինչպես տեղեկացնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ Զելենսկին  ԱՄՆ ներկայացուցիչներից կարևոր տվյալներ է ստացել, որոնք վերաբերում են Թեհրանում Boeing-737-ի աղետին։ Այս մասին ասել է արտաքին գործերի նախարար Վադիմ Պրիստայկոն։

Զելենսկին և Պրիստայկոն հանդիպել են նաև Ուկրաինայում ԱՄՆ դեսպանության ղեկավար Քրիստինա Քվինի հետ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: