ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աբխազիայի դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները

AP

Աբխազիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել երկրի առաջին ատյանի դատարանի՝ նախագահական ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու որոշումը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին

«Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում կրկնակի ընտրություններ նշանակելու մասին որոշում է կայացրել»,- այս մասին տեղեկություն է հրապարակել դատավոր Թեմուր Տարբան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Աբխազիայի իշխանությունները մտադիր են բողոքարկել Գերագույն դատարանի որոշումը:

Նշենք, որ Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին: Ձայների 47,39 տոկոսով հաղթել է հանրապետության գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբան: Ընդդիմադիր Ալխաս Կվիցինիան ստացել է ձայների 46,19 տոկոսը: Վերջինս հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։  Սակայն սեպտեմբերի 20-ին դատարանը մերժել է հայցը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: