ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 885,35 դրամ ԱՐԾԱԹ - 276,91 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 304,61 դրամ

Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային դադարել ԱՄՆ թելադրանքի առջև խոնարհվելուց

РИА Новости, Михаил Метцель

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ֆրանսիային, Գերմանիային և Մեծ Բրիտանիային կոչ է արել դադարել ԱՄՆ թելադրանքի առջև խոնարհվելուց և խիզախություն դրսևորել կատարելու համար 2015 թվականի իրանական միջուկային համաձայնագրով իրենց պարտավորությունները:

«Եվրաեռյակի հաշտեցման քաղաքականությունը 20 ամիս շարունակ խոնարհվել է ամերիկյան թելադրանքի առաջ: Սա ոչ մի տեղ չի բերել և ոչ մի տեղ չի բերի»,- թվիթերյան իր էջում նշել է Զարիֆը, հայտնում է News.am-ը

Նա մատնացույց է արել ԱՄՆ դուրս գալուց հետո Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիրը փրկելու Եվրոպայի անկարողությունը՝ նշելով, որ «եվրաեռյակը կարող է ԳՀՀԾ-ն փրկել, բայց ոչ խուլիգանին հաշտեցնելու և մյուս կողմի վրա ճնշում գործադրելու ճանապարհով»: «Նա (եվրաեռյակը) պետք է խիզախություն դրսևորի իր պարտավորությունները կատարելու համար»,- նշել է Զարիֆը:


Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 6 կմ/ժ
-2 C°
 
-5°   
27.01.2020
-4°   
28.01.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: