ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 27 522,8 դրամ ԱՐԾԱԹ - 283,15 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 789,74 դրամ

Ի՞նչ քաղաքական ուղի է անցել Ռուսաստանի նորընտիր վարչապետ Միխայիլ Միշուստինը

vesma.today

ՌԴ Պետդումայի պատգամավորները ձայների 383 կողմ, 41-ը ձեռնպահ և 0 դեմ հարաբերակցությամբ հաստատեցին Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

 

Ո՞վ է Միխայիլ Միշուստինը 


Նա ծնվել է 1966 թվականի մարտի 3-ին, Մոսկվայում:

1989-ին ավարտել է Մոսկվայի հաստոցային ինստիտուտը՝ ինժեներ-սիստեմոտեխնիկ որակավորմամբ, իսկ 1992-ին` այդ բուհի ասպիրանտուրան:

2003-ին ՝ Ռուսաստանի Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական ակադեմիայում պաշտպանել է գիտական թեզ՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան:

1992 թվականից աշխատել է Միջազգային համակարգչային ակումբում, որի նպատակը  «արևմտյան առաջադեմ տեղեկատվական տեխնոլոգիաները Ռուսաստան ներգրավելն է եղել»:

Մինչև 1995 թվականը եղել է Միջազգային համակարգչային ակումբի թեստային լաբորատորիայի տնօրեն, 1995-1996 թվականներին եղել է նույն լաբորատորիայի գլխավոր տնօրեն, հայ գործարար Լևոն Ամդիլյանի տեղակալ, 1996-1998 թվականներին եղել է Միջազգային համակարգչային ակումբի խորհրդի նախագահ:

1998-ին զբաղեցրել է ՌԴ Պետական հարկային ծառայության ղեկավար Բորիս Ֆեդորովի օգնականի պաշտոնը:

1998 թվականի օգոստոսի 22-ից նշանակվել է ՌԴ հարկային պետական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: Այդ ժամանակ գերատեսչությունը ղեկավարում էր Բորիս Ֆեդորովը, իսկ 1998-ի սեպտեմբերից ՝ Գեորգի Բոոսը:

1999-2004 թվականներին եղել է ՌԴ հարկերի և գանձումների հարցերով փոխնախարար: Այնուհետև աշխատել է Անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալությունում:

2004 թ.-ի մարտի 22-ից մինչև 2006 թ. դեկտեմբերի 18-ը եղել է  ՌԴ Անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալության ղեկավար:

2006 թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2008 թ. փետրվարի 29-ը Միխայիլ Միշուստինը ղեկավարել է Հատուկ տնտեսական գոտիների կառավարման հարցերով դաշնային գործակալությունը:

2008–2010 թթ.-ին եղել է UFG Capital Partners-ի նախագահ և UFG Asset Management ընկերության կառավարող գործընկեր, վերահսկողություն է իրականացրել վենչուրային ֆոնդի, անշարժ գույքի ֆոնդերի նախագծերի նկատմամբ, ինչպես նաև զբաղվել է մարզերում բիզնեսի զարգացմամբ:  

2010 թվականին նշանակվել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ղեկավար:  2013 թվականից համատեղության կարգով հանդիսանում է ՌԴ կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի հարկերի և հարկման ֆակուլտետի գիտական ղեկավար:

Ընդգրկված է ԲԿՄԱ հոկեյի ակումբի դիտորդական խորհրդի կազմում և ՌԴ Հոկեյի ֆեդերացիայի կառավարման կազմում:

Հանդիսանում է ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայի գիտական խորհրդի անդամ:

2010-ից Ռուսաստանի Դաշնության առաջին դասի պետական խորհրդական է:

Պարգևատրվել է  Պատվո շքանշանով (2012-ին), ինչպես նաև «Հայրենիքի հանդեպ վաստակի համար» IV աստիճանի շքանշանով (2015-ին):

Հանդիսանում է «Ռուսաստանի Դաշնության հարկային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների հիմունքներ» (2005) գրքի հեղինակ:  

Ամուսնացած է, ունի երեք որդի:

Հետաքրքրված է հոկեյով: Նվագում է նաև դաշնամուր:

 

ՌԴ վարչապետի թեկնածու առաջադրվելուց անմիջապես հետո մամուլում լուրեր սկսեցին շրջանառվել, որ Միխայիլ Միշուստին կիսով չափ հայ է: Լուրի հիմնական աղբյուրը  ռուսական «Compromat.ru» կայքն է, որը, հղում կատարելով «Moscow Post»-ին, մասնավորապես նշում է, որ «Լևոն Ամդիլյանի հետ Միխայիլ Միշուստինի հետ բարեկամությունը ձեռք  է բերվել իր ծագման շնորհիվ, քանի որ Միշուստինը կիսով չափ հայ է»: Սակայն «Moscow Post» կայքն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ տվյալ կայքում նման հոդված գոյություն չունի: Ծնողների մասին ինֆորմացիա միայն տրվում է Վիքիպեդիայի անգլերեն բաժնում, որտեղ մասնավորապես նշված է, որ հայրը հրեական ծագում ունի, իսկ մայրն՝ ազգությամբ հայ է: Սակայն ռուսերեն Վիքիպեդիայում այդ մասին ոչինչ չկա: 

Ռուսական պետական լրատվամիջոցների կողմից Միշուստինի մասին տրամադրված տեղեկատվությունում նույնպես չի նշվում նրա հայ լինելու մասին: Անգամ Ռուսաստանի Դաշնային հարկային ծառայության կայքէջում վերջինիս ծագման մասին պաշտոնական ինֆորմացիան բացակայում է: 

Սակայն այն, որ վերջինս սերտ կապեր ունի հայ գործարարների հետ, դա կասկածից վեր է: Միշուստինը մտերիմ է մասնավորապես հայ գործարար Լևոն Ամդիլյանի, ինչպես նաև Ռուսաստանում մեդիամագնատ Արթուր Ջանիբեկյանի հետ։ Վերջինիս ուղեկցությամբ էլ նա անցած տարի ժամանել էր Հայաստան, մասնակցել WCIT 2019-ի` ՏՏ համաշխարհային համաժողովին, այցելել «Այբ» դպրոց։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 10 կմ/ժ
20 C°
 
19°  32° 
06.07.2020
20°  33° 
07.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: