ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանցի դիվանագետը հայկական երգի համար ծեծել է Թբիլիսիի ռեստորանի երաժիշտներին

Թբիլիսիի «Գաբալա» ռեստորանում ծեծկռտուք է տեղի ունեցել Արսեն Շախունցի «Девочка стоп!» երգի պատճառով: 

Երգը դուր չի եկել ռեստորանի մշտական հաճախորդ, Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան քարտուղար Վուգար Մամեդովին:

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն՝ երգը պատվիրել էր ռեստորանի հաճախորդներից մեկը: Վուգար Մամեդովը, լսելով այն, սկզբում հայհոյել է երաժիշտներին, ապա ծեծել նրանց:

Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններին չի հաջողվել ձերբակալել վերջինիս, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:

Նշվում է նաև, որ երաժիշտները նույնպես ազգությամբ եղել են ադրբեջանցի և նրանք իրենց դժգոհությունն են հայտնել Ադրբեջանի դեսպանին` պատմելով տեղի ունեցածը:

Դեսպանը համակարծիք է եղել նրանց հետ: Երաժիշտները պահանջնել են  աշխատանքից ազատել ու երկրից վտարել դիվանագետին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: