ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 899,1 դրամ ԱՐԾԱԹ - 282,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 164 դրամ

Անդի Մադաթյանը անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իրանահայ երգիչ Անդի Մադաթյանը հունվարի 17-ին անվանական աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ճեմուղում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ «Mmassispost»-ը տեղեկացնում է, որ աստղը տրվել է Անդիի՝ շոու-բիզնեսում 40-ամյա գործունեության առիթով:

Անդի Մադաթյանն Իրանից ԱՄՆ տեղափոխվել է 1970 թվականին: Նա բնակություն է հաստատել Լոս Անջելեսում, սկսել է կիթառ նվագել գիշերային ակումբներում։ Իր երգչի ճանապարհը սկսվել է 1980-ական թվականներից, երբ հանդես եկավ Անդի և Քուրոս դուետով։ 1985-91 թվականների ընթացքում դուետը թողարկում է 4 ալբոմ: Հետագայում Անդին սկսում է մեներգչի կարիերան:  Հետագայում Անդին լույս է ընծայել 15 ալբոմ, ներառյալ «And My Heart...» ալբոմը, որտեղ երգում է մի քանի լեզուներով: Նրա ալբոմները վաճառվել են միլիոնավոր օրինակներով:

Այժմ երգիչն աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում՝ դառնալով իրանական առաջին արվեստագետը, ում անունը նշված է ծառուղում։ 63-ամյա միջազգայնորեն ճանաչված փոփ երգիչն ասում է, որ պատրաստ է մի «նոր սկզբի»։ Անդին նշել է, որ շատ դժվար է լինել իրանցի-ամերիկացի արտիստի կարգավիճակում: «Ինչ ես ստեղծում եմ, ստեղծում եմ իմ ժողովրդի՝ իմ ամերիկացի, իրանցի և հայ ժողովրդի համար»,-ասել է Անդին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 5 կմ/ժ
6 C°
 
  10° 
24.02.2020
-1°   
25.02.2020
Հարցում

Համաձա՞յն եք, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան: