ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը պատրաստ Է երկխոսություն վարել հարևանների հետ. Զարիֆ

Թեհրանը պատրաստ Է երկխոսություն վարել հարևանների հետ հանուն տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնման: Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է  ՏԱՍՍ-ը:


«Իրանը բաց Է մնում իր հարևանների հետ երկխոսության համար, և մենք հայտարարում ենք տարածաշրջանի շահերին համապատասխանող ցանկացած լրացուցիչ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին»,- գրել Է Իրանի ԱԳ նախարարը Twitter-ի իր Էջում: Զարիֆի խոսքով՝ Թեհրանը «ողջունում Է ցանկացած քայլ, որը վերածնում Է տարածաշրջանի ժողովուրդների հույսերը և կայունություն ու բարգավաճում Է բերում նրանց»:
Հունվարի 22-ին Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին նշել Է, որ «տարբերություններ կան Վաշինգտոնի և Էր Ռիադի հետ Թեհրանի հարաբերություններում»:

Իրանցի պաշտոնյայի կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի հետ հակասությունների լուծումը «օգուտ կբերի ամբողջ Մերձավոր Արևելքին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: