ԵՐԵՎԱՆ -2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 24 258,63 դրամ ԱՐԾԱԹ - 271,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 862,75 դրամ

Նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Նիդերլանդներ

Հայաստանի վարչապետն այս տարի կայցելի Նիդեռլանդներ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Սթեֆ Բլոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հայտնում է News.am-ը

Նախարարի խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա առաջին երկկողմ այցելությունն է։ Նախարարը եկել է Նիդեռլանդների դեսպանության բացմանն ու այս տարի Հայաստանի վարչապետի՝ Նիդեռլանդներ այցելությանն ընդառաջ։ Դա վկայում է այն մասին, որ հարաբերությունները և համագործակցությունը նոր փուլ են թևակոխել Հայաստանում դեմոկրատական փոփոխություններից հետո, նշել է Զոհրաբ Մնացականյանը։ «Սա աննախադեպ իրադարձություն է, երբ օրենսդրական մարմինը որոշում է դիմել կառավարությանը՝ դեսպանություն բացելու առաջարկով։ Սա նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ ակտիվորեն զարգանում են առևտրային հարաբերությունները, աճում է ապրանքաշրջանառությունը, 23 տոկոսով ավելացել է զբոսաշրջային հոսքը Նիդեռլանդներից։

Ուղիղ չվերթն էլ ավելի կնպաստի հարաբերությունների խորացմանը, ավելացրել է արտաքին գործերի նախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 3 կմ/ժ
-2 C°
 
   
20.02.2020
   
21.02.2020
Հարցում

Իրան-ԱՄՆ դիմակայության ուժեղացումը կանդրադառնա՞ Հայաստանի վրա: