ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նպատակը մեկն է՝ ցանկացած գնով ազատվել Հրայր Թովմասյանից

Այսօր՝ հունվարի 24-ին, Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկում են իրականացրել ՀՀ ՍԴ նախագահ Հրսյր Թովմասյանի բնակարանում: Քննչական գործողությունների ավարտից հետո Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՔԾ քննիչները ՍԴ նախագահի բնակարանում չեն հայտնաբերել այն փաստաթղթերը, որոնք փնտրում էին։ Այնուհանդերձ, կատարվածը մեծ աղմուկ բարձրացրեց՝ մասնագիտական շրջանակների կողմից որակվելով՝ որպես Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման շարունակություն: Իսկ նման մոտեցման համար հիմքերը, մեղմ ասած, քիչ չեն:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։ Հատկանշական է, որ մեղադրանքն առաջադրվեց նախագահ Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի անդամներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենսդրական փաթեթը ստորագրելուց անմիջապես հետո:

Ակնհայտ է՝ ՍԴ-ն և, հատկապես, Հրայր Թովմասյանը, այսօրվա իշխանությունների «թիվ 1» նպատակն են, որին հասնելու համար հեղափոխական իշխանությունները գործի են դրել հնարավոր ողջ գործիքակազմը՝ քրեական հետապնդումներից մինչև վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենսդրական նախաձեռնություններ: Ամեն գնով նպատակին հասնելու մասին է վկայում և այն, որ ընտրված գործիքակազմերը, մասնագիտական առումով, մեղմ ասած, թերի են:

Որպես ակնհայտ օրինակ՝ անդրադառնանք ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի հնարավորություն տվող օրենսդրական փոփոխություններին: Արդարադատության նախարարությունը մի քանի անգամ փորձել է հիմնավորել դրանք՝ մեջբերելով, այդ թվում, միջազգային փորձը: Հետաքրքրական է, որ որպես այդպիսին՝ նախ ներկայացվում էր Լեհաստանի և Հունգարիայի  փորձը: Չդիմանալով քննադատության՝ նախարարությունը հրաժարվեց այս երկու երկրներին որպես օրինակ ներկայացնելուց (այստեղ խոսքը ՊԱՐՏԱԴԻՐ վաղ կենսաթոշակի անցնելու մասին էր, ինչի առնչությամբ բազմիցս քննադատությամբ են հանդես եկել եվրոպական կառույցներն ու ինստիտուտները)՝ շեշտը դնելով արդեն վրացական փորձի վրա:

Այո, Վրաստանի օրինակը, դրված խնդիրների և կիրառված գործիքակազմի առումով, մեզ, թերևս, ամենամոտն է: Բայց որքանո՞վ են մեզ բավարարում նման փորձի արդյունքները: Ի վերջո, բավական է միայն նշել, որ անգամ իրենք՝ վրացիներն են այս հարցում թերահավատ: Այս հարցին Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումի ժամանակ անդրադարձավ անձամբ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ անկեղծ խոստովանելով, որ «այսօր կարելի է ասել՝ այդ մեխանիզմը չաշխատեց»: Բայց մեր իշխանություններին փորձի այս մասը, կարծես, այնքան էլ չի հուզում:

Նույն կերպ կարելի է անդրադառնալ նաև Թովմասյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքին և այսօր իրականացված խուզարկությանը, որի առնչությամբ ՍԴ նախագահի պաշտպաններն արդեն հայտարարել են, որ բողոքարկելու են թե՛ քննիչի գործողությունները, թե՛դատարանի որոշումը: Մի բան ակնհայտ է. այս ամենի նպատակը մեկն է՝ ազատվել Հրայր Թովմասյանից՝ ցանկացած գնով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: