ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ բանակն առաջնորդվում է «Անել առավել, քան» նշանաբանով. Դավիթ Տոնոյան

Հայկական Զինված ուժերն առաջնորդվում են անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով: Այս մասին հունվարի 28-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ կայացած միջոցառման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, փոխանցում է Արմենպրեսը:

«Այսօր մենք նշում ենք մի բանակի օրը, որը բազմաթիվ փորձագետների գնահատմամբ ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում համարվում է առավել մարտունակ ու պատրաստ զինված ուժերից` ունակ յուրաքանչյուր պահի ռազմական գործողություններ վարելու: Մենք նշում ենք օրը մի բանակի, որն արդեն համալրված ժամանակակից զինատեսակներով ու չորրորդ սերնդի ավիացիայով, վերջնականապես բռնել է նախաձեռնող դիրք, և առաջ է շարժվում ոչ միայն համարժեք հակահարված հասցնելու, այլ նաև իրավիճակը թելադրելու, մեծամասամբ կանխարգելիչ հարված հասցնելու, անհրաժեշտության դեպքում գործողությունները հակառակորդի տարածք տեղափոխելու սկզբունքով»,- ասաց Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ այս հանգամանքի հետ մեկտեղ, հավատարիմ մնալով հայ ժողովրդի խաղաղասեր էությանը, հայկական բանակն աշխարհում պատվով է ներկայանում խաղաղապահ և մարդասիրական առաքելություններով:

«Մենք նշում ենք օրը մի բանակի, որը 21-րդ դարի երրորդ տասնամյակ է մուտք գործում նոր զորային կառուցվածքով, կառավարման և ղեկավարման նորացված համակարգով, որն այսօր արագորեն առաջ է շարժվում մարդակենտրոն կառույց դառնալու ճանապարհով: Հետևողականորեն շարունակվում է խրախուսվել և առաջ մղվել ինտելեկտուալ, կիրթ զինծառայողի կողմից կարևոր որոշումների կայացման, դրանց հաջող իրականացման համար պատասխանատվության ստանձման մշակույթը, և ապացուցելով զինվորի հանդեպ պետության վերաբերմունքը, առավելագույն ջանք է գործադրում նրան ըստ արժանվույն հանդերձավորելու և սնունդով ապահովելու համար»,- նշեց նա:

Պաշտպանությանը նախարարը հավելեց, որ հայոց բանակն առաջնորդվում է «Անել առավել, քան» նշանաբանով:

Մենք նշում ենք օրը մի բանակի, որի սպաները ստանում են մասնագիտական կրթություն, պարտականության փոխարեն ունեն առաքելության կարևոր զգացումը, գիտակցում են, որ հանձն են առել մեր երկրում ամենապատասխանատու պետական ծառայությունը, և գիտակցում են նաև, որ մեր համազգային երազանքներն իրականացնելու ճանապարհին բոլորս պետք է անենք ոչ թե այնքան, ինչքան հանձնարարված է կամ ընդունված է կամ կարող ենք, այլ անել դրանից գոնե մի փոքր ավելին, առաջնորդվելով որդեգրված` «Անել առավել, քան» նշանաբանով»,- ասաց Դավիթ Տոնոյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    22°  10° 
    09.05.2024
    24°  13° 
    10.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: