ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սի Ցզինպինը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրադրությունը բարդ որակեց

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանում պահպանվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը:

«Ներկայում համաճարակի կանխարգելման հետ կապված իրադրությունը շարունակում է մնալ բարդ: Ամբողջ բանակը պետք է լսի հրամաններն ու գործի, պատասխանատվությունը վերցնի իր վրա, մահ ու կենաց կռիվ տա և ակտիվորեն օգնի համաճարակի կանխարգելման ու հսկողության աշխատանքին»,- Ցզինպինի խոսքը մեջբերել է «Սինհուա» գործակալությունն այն հրամանագրից, որը հասցեագրված է երկրի զինված ուժերին:

Երկրի ղեկավարը հավելել է, թե այն փաստը, որ բանակը պատասխանատու է կորոնավիրուսի դեմ պայքարի համար, խոսում է կուսակցության և ժողովրդի մեծ վստահության մասին: «Բանակը բոլոր ուժերով պետք է լծվի կառուցվող հոսպիտալում հիվանդների ընդունման աշխատանքին»,- ասել է Սի Ցզինպինը:

Վերջին տվյալների համաձայն Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների քանակն արդեն գերազանցել է 6 հազարը: Նոր տիպի թոքաբորբ է հայտնաբերվել ՉԺՀ-ի գործնականում բոլոր տարածաշրջաններում: Ինչպես ասված է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է 132-ի: Հայտարարության մեջ նշվում է, որ 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չէ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: