ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի են հունահռոմեական ոճի ըմբիշների անունները Եվրոպայի առաջնության համար

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը հրապարակել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների անունները: Փետրվարի 10 –ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկող ստուգատեսում մեր վարպետներից մրցագորգ կելնեն Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ /, Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /,   Սահակ Հովհաննիսյանը / 63 կգ /,  Կարեն Ասլանյանը / 67 կգ /,   Մալխաս Ամոյանը / 72 կգ /,  Կարապետ Չալյանը / 77 կգ /,  Ռուբեն Ղարիբյանը / 82 կգ / ,   Մաքսիմ Մանուկյանը / 87 կգ / , Արթուր Ալեքսանյան / 97 կգ /  և Դավիթ Օվասապյանը / 130 կգ /, տեղեկացնում է ՀԱՕԿ:

Առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու։ Այս առումով կարևորվում են մարտին ու մայիսին Բուդապեշտում և Սոֆիայում հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցաշարերը, որոնցում եզրափակիչ մտնող ըմբիշները կարժանանան Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին։

Հունահռոմեական ըմբշամարտի մեր օլիմպիական թիմը 77կգ և 97 կգ քաշային կարգերում արդեն ունի ուղեգրեր, որոնք, սակայն,  անվանական չեն։

Հռոմում Եվրոպայի  առաջնությունը եզրագիծը կհատի փետրվարի 16 –ին:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    20 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: