ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Զելենսկին հանձնարարել է զբաղվել բնակչուհու հարցով, որին խորհուրդ են տվել կոմունալ վճարումների համար վաճառել շանը

© РИА Новости / Стрингер /

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է կառավարությանը զբաղվել Կիրովոգրադի շրջանի բնակչուհու հարցով, որին «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավոր Եվգենի Բրագարը խորհուրդ էր տվել կոմունալ վճարումների համար վաճառել շանը: Այս մասին հայտնում է korrespondent.net կայքը` հղում կատարելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Յուլյա Կովալիվի հայտարարությանը:

Կովալիվը ներողություն է խնդրել պատգամավորի այդ կոպիտ արտահայտության համար և պատմել պետության ղեկավարի հանձնարարականի մասին:

«Դեռևս ուրբաթ օրը նախագահը կառավարությանը հանձնարարել է զբաղվել Կիրովոգրադի շրջանի բնակչուհի Լյուբովի կոնկրետ հարցով: Այսօր մենք տեղեկություն ստացանք ուղղակիորեն այդ տնային տնտեսության վճարումների, ընտանիքի` կոմունալ ծառայությունների և ստացված սուբսիդիաների մասին: Այսօր տրամադրած տեղեկատվության համաձայն` այս ընտանիքը ջեռուցման սեզոնից սկսած 3,5 հազար գրիվնայից մի փոքր ավելի դրամայնացված սուբսիդիա է ստացել, ինչը միջին հաշվով թույլ է տալիս կոմունալ ծառայությունների համար վճարել ամսական ոչ ավելի, քան 300-350 գրիվնա»,- նշել է Կովալիվը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: