Ռուսաստան-Թուրքիա. շահերի բախում Սիրիայում

Վերջին շաբաթվա ընթացքում ականատես ենք լինում ռուս-թուրքական հարաբերություններում որոշակի լարվածության: Պատճառը սիրիական Իդլիբի ապաէսկալացիայի գոտում Սիրիայի կառավարական զորքերի ռազմական գործողությունն է, որից հետո Անկարան Ռուսաստանին մեղադրում է Իդլիբի հարցում 2018 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ:
Իդլիբը Սիրիայում ահաբեկչական խմբավորումների և, այսպես կոչված, զինված ընդդիմության վերջին հենակետն է: 2018 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ սիրիական այս նահանգը հայտարարվեց ապաէսկալացիայի գոտի: Գոտու վերահսկողությունն իրականացնում է Թուրքիան, որը պարտավորվել էր օգտագործել զինյալների վրա իր ազդեցությունը՝ վերջիններիս զինաթափելու համար:
Այդ գործընթացը բավականին դանդաղ է ընթանում, ինչը պարբերաբար Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակասությունների առիթ է դառնում, քանի որ Սիրիայի կառավարական զորքերի և զինյալների միջև պարբերաբար մարտեր են տեղի ունենում:
Սակայն ընթացիկ լարվածությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ Սիրիական բանակը Ռուսաստանի աջակցությամբ ռազմական բավականին հաջող գործողություն է իրականացնում՝ ազատագրելով կարևոր նշականություն ունեցող բնակավայրեր, որոնց ընթացքում բախումներ տեղի ունեցան անգամ թուրքական և սիրիական զորքերի միջև: Թուրքիան սպառնում է իրավիճակի չհարթվելու դեպքում ռազմական գործողություն սկսել Սիրիայում՝ սիրիական կառավարական զորքերից պաշտպանվելու համար:
Թուրքիան հիմնականում շեշտում է այդ գործողություններից առաջացող մարդասիրական խնդիրները՝ այդ թվում Թուրքիա փախստականների հնարավոր նոր ալիքը, սակայն փոքր չեն նաև Անկարայի անվտանգային մտավախությունները: Իդլիբից զինյալների նահանջելու հիմնական ուղղությունը Թուրքիան է: Ու թեև Անկարան ազդեցություն ունի վերջիններիս վրա, Թուրքիայի համար անկախատեսելի են իր տարածքում ահաբեկիչների հնարավոր գործողությունները: Դա բավականին մեծ նշանակություն է ունեցել Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու Թուրքիայի պարտավորությունը չկատարելու հարցում:
Ռուսաստանում թեև հասկանում են Թուրքիայի դժվարությունները, սակայն ինչպես հետևում է ռուսական կողմի արձագանքից, իրենք անվերջ չեն կարող սպասել Թուրքիային: Իդլիբում ահաբեկիչների նկատմամբ հաղթանակը կնշանակի Սիրիայում քաղաքացիական պատերազմի ավարտ՝ տեղային բախումները դեռ ինչ-որ ժամանակ կշարունակվեն: Ռուսաստանի համար սիրիական այս նահանգը կարևորվում է ևս մեկ պատճառով՝ Սիրիայում Հմեյմին ռուսական ռազմաբազան ահաբեկիչների համար հասանելի Իդլիբից:
Այս ամենի ֆոնին բավականին հետաքրքիր են ռուս-թուրքական պայմանավորվածությունները Լիբիայում, որտեղ կողմերը կրկին աջակցում են հակամարտության հակառակ ճամբարներին: Հունվարին Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ տեղի ունեցավ Լիբիայի հարցով հանդիպում հակամարտության կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման արդյունքով Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, ով վայելում է Թուրքիայի աջակցությունը, ստորագրեց ավելի վաղ հաստատված հրադադարի պայմանները հստակեցնող փաստաթուղթը, իսկ Ռուսաստանի աջակցությունը վայելող Խալիֆա Հաֆթարը հրաժարվեց այն ստորագերլուց: Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ակնկալվում էր, որ Հաֆթարի ուժերը պետք է վերադառնան մինչև 2019 թվականի ապրիլի 4-ի դիրքերը, երբ սկսեցին հարձակումը Տրիպոլիի ուղղությամբ: Ակնհայտորեն սա բխում է Լիբիայում Թուրքիայի շահերից: Ավելին, վերջին շաբաթների ընթացքում Թուրքիան ինտենսիվացրել է Սիրիայից վարձկանների՝ Լիբիայում տեղակայման գործընթացը, որը շարունակվում է արդեն ավելի քան երկու տարի: Ըստ էության, Թուրքիայի համար դա հիանալի հնարավորություն է և՛ Լիբիայի ազգային համաձայնության կառավարությանը Հաֆթարի բանակի դեմ մարտերում աջակցելու, և՛ Իդլիբն ահաբեկիչներից մաքրելու համար:
Սակայն այստեղ կա լուրջ խնդիր՝ Լիբիայի հարցում միայն Ռուսաստանի հետ պայմանավորվածություն ձեռք բերելը բավական չէ: Խալիֆա Հաֆթարը վայելում է տարածաշրջանային և միջազգային այլ դերակատարների աջակցությունը ևս, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում Անկարայի քաղաքականության համար:
Առաջիկայում նախատեսվում է Իդլիբի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հանդիպում: Հանդիպմանն ընդառաջ Էրդողանը հստակեցնում է, որ Իդլիբի պատճառով պատրաստ չէ հարաբերություններ փչացնել Ռուսաստանի հետ: Մոսկվայում նույնպես հակված չեն բացահայտ առճակատման գնալու Թուրքիայի հետ:
Ըստ էության, կողմերը փորձելու են գտնել լուծումներ, որոնք ստեղծված իրավիճակում, երբ Թուրքիան չի պատրաստվում ուղղակի Իդլիբը զիջել ռուսներին, իսկ վերջիններս՝ հրաժարվել իրենց հավականություններից, իրականում շատ չեն: Կա՛մ Ռուսաստանը հավելյալ ժամանակ կտա թուրքական իշխանություններին նահանգն ահաբեկիչներից մաքրելու համար, ինչի դեպքում Անկարան կարող է որոշակի ազդեցություն պահպանել այդտեղ, կա՛մ Իդլիբի հարցը արագ լուծելու համար Ռուսաստանը Թուրքային որոշակի զիջումներ կանի այլ ուղղությամբ. Լիբիայում Ռուսաստանի հնարավոր զիջումները մեծ հաշվով չեն լուծում Թուրքիայի խնդիրները:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
- Ռուսաստանն ու Թուրքիան կհստակեցնեն Իդլիբի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները Անկարայում սպասվող բանակցություններին ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կրկին սպառնացել է Իդլիբում...
- Ռուսական պատվիրակությունը մարտի 10-ին կմեկնի Անկարա Ռուսական պատվիրակությունը մարտի 10-ին կմեկնի Անկարա՝ բանակցելու սիրիական Իդլիբում համատեղ պարեկության իրականացման...
- Իդլիբի հարցը պետք է լինի Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում Այս պայմանավորվածությունները Իդլիբում իր համար ցանկալի հանգուցալուծումը չեն ապահովում նաև Թուրքիայի համար,...
-
18:19
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 34 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է նաև Հայաստանում
-
18:04
Հայաստանի և Արցախի պաշտոնյաները կունենան արցախցիների սոցիալական խնդիրները լուծելու միասնական օրակարգ
-
17:35
ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկում են համակարգային խնդիրները
-
16:46
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԱՄՆ նոր վարչակազմին կոչ է արել չեղարկել Թրամփի օրոք սահմանված բոլոր պատժամիջոցները
-
16:22
Բայդենը ծագումով քուրդ է և նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել. թուրք նախկին պատգամավոր
-
16:15
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ
-
16:04
Հունվարի 26-28-ը Հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով
-
15:02
ԱՀԿ-ն գնահատել է COVID-19-ի բրիտանական շտամի պատճառով մահացությունների աճի վերաբերյալ տվյալները
-
14:37
Արցախի ՊԲ–ն հերոսական դրվագներ է հրապարակել
-
14:11
Արցախում ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում. պայթյունի ձայնն ուժեղ է լինելու
-
14:03
Արցախում որոնումների ընթացքում հայտնաբերվել է ևս 5 զինծառայողի աճյուն
-
13:29
«Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» ֆիլմի պրեմիերան այսօր՝ ռուսական Առաջին ալիքով
-
12:06
50 հազար 521 հայրենազրկված արցախցի փոխադրվել է Ստեփանակերտ
-
11:29
Մենք ինչ-որ բան կանենք, սակայն ոչ հիմա. Թրամփը շփվել է զրուցել է մամուլի հետ
-
11:27
Արցախի ՊԲ–ն ևս 72 զոհված զինծառայողի անուն է հրապարակել
-
11:00
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 165909-ի
-
10:26
Լուսադեմին Աշոցքում գրանցվել է մինչև -35 աստիճան սառնամանիք
-
09:44
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:29
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամները հանդես են եկել հայտարարություններով՝ ի աջակցություն Արցախի
-
23:13
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել լիբանանցի երկու հայերի նկատմամբ, որոնք գերի են ընկել Արցախում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:33
Գուրգեն Կարապետյանին նվիրված բրոնզե քանդակ է տեղադրվել Դնեպրում
-
16:43
Գործող իշխանությունն այսօր նույնիսկ մարդասիրական օրակարգ չի կարողանում առաջ մղել
-
20:14
Գազի սակագինն առաջին եռամսյակի համար մնաց անփոփոխ. գազային բանակցությունները՝ կրկին ձախողված
-
16:25
Ինչո՞ւ ՌԴ ԱԳՆ-ն որոշեց պատասխանել Փաշինյանին
-
20:40
Մեր պահանջն է՝ Երևանը որևէ համաձայնագրի ստորագրությամբ չվտանգի Հայաստանի պետականությունը. Արամ Առաջին
-
12:41
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ չեն կատարվել. Լավրով
-
15:48
ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնավիրուսի «բրիտանական» շտամ է հայտնաբերվել
-
23:23
Հուսանք, որ 2021-ը կվերականգնի մեր կորսված ինքնասիրությունը
-
10:11
Ադրբեջանի նախագահի հայտարարությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետի պահանջին. Թաթոյան
-
15:50
Իրանի կառավարության խոսնակը ամանորյա հայալեզու ուղերձ է հղել
Խոնավություն՝ 46%
Քամի՝ 3 կմ/ժ