ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ազատվել ՍԴ-ից

Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակը գնալով ավելի մտահոգիչ է դառնում՝ այդ թվում երկրի անվտանգության տեսանկյունից և սա ամենևին չափազանցված գնահատակ չէ:  Ազգային ժողովը համառորեն փորձում է ցանկացած գնով ստանալ ՍԴ շուրջ իրավիճակի վարչապետի համար ցանկալի լուծում: 

Մի կողմ թողնենք գործընթացի իրավական կողմը, կամ ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը: Ինչո՞ւ է գործող իշխանությունը փորձում նման գնով ազատվել Սահմանադրական դատարանի նախագահից և դատավորներից՝ բացառությամբ երկուսի:

Իշխանությունները պնդում են, որ սա ժողովրդի պահանջն է, ժողովուրդը չունի վստահություն դատական համակարգի նկատմամբ, ինչը չի դիմանում որևէ քննադատության: Ըստ Էության, դատական համակարգի նկատմամբ ժողովրդի անվստահությունը պայմանավորված չէ Սահմանադրական դատարանի գործունեությամբ՝ առնվազն առաջին հերթին: Սա ապացուցվում է նաև այն հանգամանքով, որ ՍԴ նկատմամբ ժողովրդի անվտասհության մասին բարձրաձայնող գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչները չեն կարողանում հստակ նշել ՍԴ գործող կազմի որևէ որոշում, որի իրավաչափությունը կասկածի տեղիք է տալիս: Միևնույն ժամանակ պնդումները, որ ՍԴ նախագահն անօրինական է զբաղեցում այդ պաշտոնը, ևս շատ կասկածելի են, քանի որ, չնայած գործադրվող ահռելի ջանքերին, սա ևս չեն կարողանում ապացուցել: Հետևաբար, խնդիրը այլ տեղ է: Ըստ ամենայնի, ՍԴ հետ կապված իշխանությունների գործողությունները կանխարգելիչ բնույթ են կրում, իշխանություններ ունեն հիմնավոր կասկածներ, որ Սահմանադրական դատարանը կարող է հակասահմանադրական ճանաչել առաջիկայում նախատեսվող օրենսդրական նախաձեռնությունները կամ միջազգային պարտավորությունների ստանձնումը և փորձում են նախապես վերցանել այդ խոչընդոտները՝ ստեղծելով ամբողջությամբ իրենց ենթակա Սահմանադրական դատարան, և դրա համար չեն խորշում ոչնչից:

Սակայն իրենց այս քաղաքականությամբ իշխանությունները և, առաջին հերթին, վարչապետը իրենց դնում են փակուղային վիճակում, զրկում միջազգային գործընկերների հետ հարաբերություններում մանևրելու հնարավորությունից՝ նույնիսկ հանրաքվեի միջոցով պատասխանատվությունը ժողովրդի վրա թողնելով: Սա հատկապես վտանգավոր է մի երկրի համար, որն ունի անվտանգային լուրջ խնդիրներ և չկարգավորված հակամարտություն:

Այս համատեքստում բավականին հետաքրքրիր է դիտարկել ՍԴ շուրջ տեղի ունեցող զարգացումներին միջազգային արձագանքները: Միացյալ Նահանգները, եվրոպական համայնքը բավականին ուշադիր են գործընկեր երկրներում ժողովրդավարության նկատմամբ ոտնձգությունների հանդեպ: Սակայն մենք տեսնում ենք, որ առնվազն հրապարակային մակարդակում, վերջիններս լռում են Հայաստանում ՍԴ շուրջ զարգացումների մասին: ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի և Վենետիկի հանձաժողովի նախագահի վերջին հայտարարությունները, ըստ  էության, իրենց սրությամբ չեն համապատասխանում ՍԴ դեմ իրականացվող գործողություններին: Ուստի, հարց է առաջանում ինչո՞ւ է Արևմուտքը լուռ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, որոնք որևէ կերպ չեն տեղավորվում ժողովրդավարության սկզբունքների մեջ: Միգուցե նրանք նույնպե՞ս Հայաստանում իշխանութուններին ենթակա ՍԴ ունենալու հետ կապված ակնկալիքներ ունեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: