ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 28,357.07 դրամ ԱՐԾԱԹ - 294.74 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,395.31 դրամ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը, փոխանցում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը: 

Մինչ այդ փոխվարչապետը ֆինանսների նախարարությունում մասնակցել է ՎԶԵԲ-ի հետ «Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի» համաձայնագրերի ստորագրման արարողությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը գոհունակություն է հայտնել ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության մակարդակի վերաբերյալ և կարևորել մասնավոր հատվածում ՎԶԵԲ ակտիվությունը, ինչը սերմանում է Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթ: Մհեր Գրիգորյանը շեշտել է, որ չկա կարևոր որևէ մի ոլորտ, որտեղ ՎԶԵԲ-ի հետ համագործակցություն չի ծավալվել: Փոխվարչապետը որպես առաջնահերթություն առանձնացրել է ՎԶԵԲ ծրագրերի կարևորությունը հետևյալ ուղղություններով՝ կապիտալի շուկայի զարգացում, էներգախնայողության և այլընտրանքային էներգիայի զարգացում և ՓՄՁ ոլորտի զարգացում:

ՎԶԵԲ փոխնախագահ Պիեր Հեյլբրոննը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ստեղծված կառուցողական համագործակցության համար և ուրախությամբ նշել, որ 2021 թվականին ՎԶԵԲ կառավարիչները խորհրդի նիստը անցկացվելու է հենց Երևանում և նշել, որ ակնկալում է կառավարության աջակցությունը բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ միջոցառման բարձր մակարդակի կազմակերպման հարցում: Պիեր Հեյլբրոննը նշել է համատեղ իրականացվելիք ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ քայլերը և հույս հայտնել, որ մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման ոլորտում նախանշված ծրագրերը կնպաստեն Կառավարության բարեփոխումների իրականացմանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 9 կմ/ժ
23 C°
 
18°  29° 
12.07.2020
18°  28° 
13.07.2020
Հարցում

Համարո՞ւմ եք արդյոք Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները քաղաքական հետապնդում: