ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսությունը սկսելու ուղիներն են քննարկվել

ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը Պրահայում Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները:

Միջգերատեսչական պատվիրակությունը ձևավորվել է ՀՀ-ԵՄ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու համար:

Կողմերն անդրադարձել են ՀՀ քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ և Չեխիայի միջև Հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Նույն օրը Չեխիայի ԱԳՆ-ում հայկական պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ փոխնախարարի տեղակալ, մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիին: Չեխական կողմից հանդիպմանը ներկա էր նաև ԱԳՆ-ի` Հայաստանի համար պատասխանատու աշխատակիցը:

Կողմերը քննարկել են երկու երկրի միջև ներկայումս գործող արտոնագրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր, խոսել առկա խնդիրներից և դրանց հաղթահարման հեռանկարներից։

2019-ի հունիսին Բրյուսելում կայացած ՀՀ-ի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում հայտարարվել էր, որ ՀՀ-ի և Եվրամիության միջև մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կդիտարկվի պատեհ պահի: Նշվել էր, որ քաղաքացիների շարժունակությունը և մարդկանց միջև շփումները բարելավելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը շարունակելու են քաղաքացիների շարժունակության խթանումը Մուտքի արտոնագրերի դյուրացման և Հետընդունման մասին համաձայնագրերի միջոցով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: